Թումո լաբերը կազմակերպում է EnviTech x Human Rights իդեաթոնը, որի նպատակն է մշակել տեխնոլոգիական լուծումներ մարդու իրավունքների վրա անմիջական ազդեցություն ունեցող էկոլոգիական խնդիրների համար։
Իդեաթոնի արդյունքում մասնակիցներից կազմված թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն տեխնոլոգիաների ու էկոլոգիական իրավունքի ոլորտում կայացած միջազգային փորձագետներին։
Հաղթող թիմը կստանա 500,000 դրամ գաղափարի հետագա զարգացման համար։
Ծրագրի նպատակը և ընթացքը
Ծրագրի ընթացքում կազմված 6 թիմեր կմշակեն իրագործելի ու արդիական գաղափարներ՝ բնապահպանական և կլիմայի հարցերին, ինչպես նաև բնապահպանությամբ հիմնավորված մարդու իրավունքների խնդիրներին տեխնիկական լուծումներ գտնելու համար։
Իդեաթոնն ընդգրում է թեմաների լայն շրջանակ՝ օդի աղտոտման խնդրից մաքուր ջրին հասանելիություն, անտառների պաշտպանությունից կենսաբազմազանության մոնիտորինգ, բնապահպանական տվյալների թափանցիկությունից աղբի քարտեզագրում, եղանակի տեսությունում ԱԲ կիրառումից կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում։
Իդեաթոնի ընթացքում Թիմերը կմասնակցեն թրեյնինգների՝ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հետ կապված գաղափարների մշակման, բիզնես մոդելի ձևավորման և գաղափարների փիչինգի հմտությունների թեմաներով։ Նրանց հետ կաշխատեն նշված ոլորտների առաջատար մասնագետներ Հայաստանից ու արտերկրից։
Ծրագրի ժամկետները
Դիմելու վերջնաժամկետ – դեկտեմբերի 3
48-ժամանոց իդեաթոն՝ դեկտեմբերի 13-14
Դիմելու կարգ
Ծրագրին կարող են մասնակցել մարդիկ, ովքեր հետաքրքրված են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հարցերով ու կյանքն էականորեն բարելավող տեխնոլոգիական լուծումներով։ Մասնակիցների աշխատանքային փորձն ու կրթությունը կարևոր չէ։
Մասնակիցների տարիքային շեմը՝ 18-35 տարեկան։
Դիմելու կարգի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ – https://tumolabs.am/envitech-x-human-rights-ideathone/
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։
About the author