2025 թ.-ի դեկտեմբերի 17-ին Երևանի Պետական Համալսարանի ISTC հիմնադրամի սրահում կայացավ մարդկանց թրաֆիքինգը լուսաբանող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողական աշխատանքները գնահատող խմբի փորձագետներ, ուսանողներ։
Մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
«Հեռուստա/ռադիո արտադրանք»
1-ին տեղ՝ Ամալյա Պապյան (https://www.youtube.com/watch?v=F0TEpWrhiWU)
2-րդ տեղ՝ Լիանա Խաչատուրյան (https://www.1lurer.am/hy/2024/12/31/1/1244475)
3-րդ տեղ՝ Նաիրի Մուրադյան (https://www.youtube.com/watch?v=epeq05QvoJ4)
«Տպագիր և էլեկտրոնային նյութեր»
3-րդ տեղ՝ Սոնա Մարտիրոսյան (https://jam-news.net/am/%d5%a9%d6%80%d5%a1%d6%86%d5%ab%d6%84%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a8-%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/)
Պատմական ակնարկ
2012 թվականին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ջանքերով հիմնվեց «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որը միակն է ոչ միայն տարածաշրջանում, այլև եզակիներից մեկն աշխարհում։ Այն խրախուսում է հանրային ամենամեծ ազդեցություն ունեցող մեդիա դաշտի ներկայացուցիչներին անդրադառնալ մարդկության ամենամեծ չարիքներից մեկին՝ թրաֆիքինգին, դրա կանխարգելմանը, դեպքերի բացահայտմանը և տուժածներին աջակցություն տրամադրելու ուղղորդմանը։
Մրցանակաբաշխությունը հատկանշական է նաև նրանով, որ ֆինանսավորվում է պետության կողմից։
Մրցանակաբաշխության առկայությունը մեծապես նպաստում է ոչ միայն մարդկանց թրաֆիքինգի ճիշտ և արդյունավետ լուսաբանմանը, այլև միջազգային կազմակերպությունների՝ ԱՄՆ Պետքարտուղարության և Եվրոպական Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) կողմից Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գնահատմանը։
Միջոցառման որոշ դրվագներ ներկայացնում ենք Արման Ղարիբյանի ֆոտո ռեպորտաժով։ Շնորհակալություն Արմանին։



























About the author