Փետրվարի 3-ին տեղի ունեցավ 2026–2028 թթ․ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային գործողությունների ծրագրի նախագծի քննարկումը։
Խորհրդակցության առանցքում էին թրաֆիքինգի դեմ պայքարում համակարգված կանխարգելման, զոհերի աջակցության և պաշտպանության, ինչպես նաև քրեական հետապնդման մեխանիզմների ամրապնդման հարցերը։ Ծրագիրը մշակվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) աջակցությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄՄԿ-ի համատեղ միջոցառման բացման խոսքում փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը վերահաստատեց կառավարության հանձնառությունը համակարգված մոտեցման նկատմամբ, որին ՄՄԿ-ն շարունակում է աջակցել։
ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ համատեղ՝ հանդիպմանը մասնակցում էին պետական մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպումը կարևոր միջողցառում էր մարդկանց թրաֆիքինգին համակարգված արձագանք ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջընթացին աջակցելու գործում՝ Ազգային գործողությունների ծրագրի վերջնականացմանն ու հաստատման փուլին ընդառաջ։
Միջոցառումն անցկացվեց ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում. թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում։
Սկզբնաղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/17yCvyuJnG/?mibextid=wwXIfr
About the author