Կարողությունների զարգացում՝ աշխատավայրում խտրականության և բռնության կանխարգելման ուղղությամբ

ByAAVR

Կարողությունների զարգացում՝ աշխատավայրում խտրականության և բռնության կանխարգելման ուղղությամբ

Իրականացվել է երկօրյա կարողությունների զարգացման միջոցառում՝ «Աշխատավայրում խտրականության, բռնության և ոտնձգությունների նույնականացում և արձագանքում» թեմայով, որը կազմակերպվել է Council of Europe-ի «Enhancing Social Human Rights in Armenia» ծրագրի շրջանակում։

Միջոցառման ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները աշխատել են եվրոպական չափանիշները ազգային տեսչական պրակտիկայի հետ համադրելու ուղղությամբ՝ մասնավորապես հաշվի առնելով Եվրոպական սոցիալական խարտիան և Աշխատանքի միջազգային կազմակերպության 190-րդ կոնվենցիան։ Քննարկվել են բռնությունն ու ոտնձգությունները որպես աշխատանքի անվտանգության և առողջության ռիսկեր դիտարկելու մոտեցումները՝ շեշտադրելով կանխարգելիչ, ոչ թե միայն բողոքահեն արձագանքը։

Վարժանքները ներառել են գործնական գործիքներ, սիմուլյացիաներ և դերային խաղեր՝ ուղղված զոհակենտրոն, իրավահեն և գենդերազգայուն տեսչական մշակույթի ձևավորմանը։

Նյութը վերցված է Սերգեյ Ղազինյանի էջից՝ https://www.facebook.com/share/p/17wrgppXou/?mibextid=wwXIfr

Share

About the author

AAVR administrator