Հրապարակվել է 2025 թ․ գնահատման զեկույցը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ

ByAAVR

Հրապարակվել է 2025 թ․ գնահատման զեկույցը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ

antitrafficking.am կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2023–2025 թթ. ազգային գործողությունների ծրագրի 2025 թվականի իրականացման գնահատման զեկույցը։

Զեկույցը ներկայացնում է 2025 թվականին իրականացված միջոցառումների գնահատումը՝ ներառելով կանխարգելման, զոհերի պաշտպանության, երեխաների անվտանգության, միջազգային համագործակցության և տվյալների հավաքագրման ոլորտները։

Հրապարակումը նպատակ ունի ամփոփել ծրագրի իրականացման արդյունքները և ներկայացնել հիմնական միտումները՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների ծրագրերի մշակման համար։

Այս և նախորդ հաշվետվությունները կարող եք տեսնել կայքի Հաշվետվություններ բաժնում։

Share

About the author

AAVR administrator