Հարավարևելյան Ասիայում առցանց խարդախության կենտրոններից ազատված հազարավոր մարդիկ շարունակում են բախվել լուրջ խնդիրների՝ առանց փաստաթղթերի, ֆինանսական միջոցների և հայրենիք վերադառնալու հնարավորության։
The Guardian-ի հետաքննության համաձայն՝ Կամբոջայում բազմաթիվ տուժածներ հայտնվել են անօթևանության կամ ներգաղթային կալանքի պայմաններում։ Որոշ դեպքերում նրանք դիտարկվում են որպես հանցագործություններ կատարած անձինք՝ թրաֆիքինգի զոհ ճանաչվելու և անհրաժեշտ աջակցություն ստանալու փոխարեն։
Իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են զոհերի պատշաճ նույնականացման, անվտանգ վերադարձի և վերաինտեգրման ապահովման անհրաժեշտությունը՝ կանխելու նրանց կրկնակի շահագործումը։
About the author