Associated Press: Ինչպես են թրաֆիքինգի զոհերին հարկադրում արհեստական բանականությամբ առցանց խարդախություններ իրականացնել

ByAAVR

Associated Press: Ինչպես են թրաֆիքինգի զոհերին հարկադրում արհեստական բանականությամբ առցանց խարդախություններ իրականացնել

Associated Press (AP) լրատվական գործակալության և PBS FRONTLINE-ի համատեղ հետաքննությունը բացահայտում է, թե ինչպես են Հարավարևելյան Ասիայի առցանց խարդախության կենտրոններում շահագործվում մարդկանց թրաֆիքինգի զոհերը՝ օգտագործելով արհեստական բանականության և ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունները։

Հետաքննության առանցքում Մյանմարի խարդախության կենտրոններից մեկում շահագործված անձի պատմությունն է։ Նրա վկայությամբ՝ աշխատակիցներին հարկադրել են կեղծ ինքնություններով շփվել տարբեր երկրների բնակիչների հետ, ձևավորել ռոմանտիկ հարաբերություններ և հետագայում նրանց ներգրավել ֆինանսական խարդախությունների մեջ։

Հրապարակման համաձայն՝ արհեստական բանականության գործիքները հանցավոր ցանցերին հնարավորություն են տալիս միաժամանակ հաղորդակցվել բազմաթիվ մարդկանց հետ, հաղթահարել լեզվական խոչընդոտները և ավելի արդյունավետ կազմակերպել խարդախության գործընթացները։

Հետաքննությունը ցույց է տալիս մարդկանց թրաֆիքինգի ժամանակակից դրսևորումներից մեկը՝ հանցավոր գործունեության նպատակով հարկադիր շահագործումը։ Նման դեպքերում խարդախություններ իրականացնող անձինք կարող են միաժամանակ լինել թրաֆիքինգի զոհեր, որոնց անհրաժեշտ է նույնականացնել և պաշտպանել։

Աղբյուր՝ Associated Press / PBS FRONTLINE։ https://apnews.com/article/12f549d5203abd38857c4e2f2fb1c986

Share

About the author

AAVR administrator