Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) 2026 թվականի փետրվարին հրապարակել է «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի գնահատում» հետազոտությունը՝ անդրադառնալով օտարերկրյա աշխատողների աշխատանքային պայմաններին, իրավունքների պաշտպանությանը և շահագործման ռիսկերին։
Հետազոտության համաձայն՝ հարցված տղամարդ միգրանտների 59.3%-ը և կանանց 63%-ն ունեն գրավոր աշխատանքային պայմանագրեր, իսկ հարցվածների 13.8%-ը գտնվում է երկրում ոչ կանոնավոր միգրացիոն կարգավիճակով։
Հիմնական ռիսկերի թվում առանձնացվում են աշխատավարձերի չվճարումը, աշխատանքի ընդունվելու կեղծ խոստումները, անձնագրերի առգրավումը, վտանգավոր աշխատանքային պայմանները և պարտքային կախվածությունը։
Հետազոտության հեղինակները կարևորում են աշխատանքային վերահսկողության ուժեղացումը, հավաքագրման գործակալությունների գործունեության կարգավորումը, միգրանտների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և թրաֆիքինգի հնարավոր զոհերի նույնականացման ու աջակցության մեխանիզմների կատարելագործումը։
Հետազոտության ամբողջական տարբերակը՝Assessment on Labour Migration and Trafficking in the Republic of Armenia (PDF)
About the author