«Ես գնում էի գեղեցիկ կյանքի հետեւից»
2012 թվականն էր, արդեն 5 տարի էր, ինչ մարզից Երևան էի տեղափոխվել ու դայակ էի աշխատում։ Օրը ստանում էի 3 հազար դրամ։ Ստիպված էի եկել, ստիպված էլ անում էի այդ աշխատանքը, որ կարողանայի մորս համար դեղեր գնել։ Վաստակածս գումարը օր օրի ավելի խղճուկ էր թվում, որովհետև օր օրի թանկանում էին անհրաժեշտ դեղերը, հենց այդ ժամանակ էլ սկսեցի մտածել այլ աշխատանք փնտրելու մասին,- պատմում է Աննան (կնոջ անձնական տվյալները փոխված են նրա խնդրանքով):
Աշխատանքի փնտրտուքի ժամանակ Աննայի ծանոթներից մեկը նրան տեղեկացրել է, որ Հունաստանում դայակի թափուր հաստիք կա՝ առաջարկելով նրան մեկնել արտագնա աշխատանքի։
Ճանապարհածախսը խնայելու համար Աննան ու իր ծանոթը ավտոբուսով մեկնել են Ստամբուլ, որտեղից էլ պետք է հասնեին Հունաստան։ Հիշում է, թե ինչպես են ամբողջ ճանապարհին քննարկել գեղեցիկ ապագան։ Գունավոր երազի հետևից գնացող կնոջը, սակայն, այլ իրականություն էր սպասում։
Վերադառնալով Հայաստան՝ կինը նախ հավաքարար է աշխատել, խուսափելով շփվել հասարակության հետ և լռել՝ վախենալով այդ նույն հասարակության գնահատականից։ Այսօր նա արդեն սեփական փոքրիկ գործն է հիմնել։ Ասում է՝ երկար ժամանակ պետք եղավ, որ ոտքի կանգնի ու իրեն մարդ զգա։
Վիճակագրություն և պետական քայլեր
Թրաֆիքինգի վերաբերյալ հստակ վիճակագրություն ներկայացնելը բարդ է։ Զոհի կարգավիճակում հայտնված անձինք հաճախ լռում են. նրանք չեն ցանկանում խոսել կյանքում որևէ փուլում հայտնված դեպքի մասին։ Նրանք խուսափում են հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքից։ Շատ գործեր հաճախ չեն հասնում նաև դատարան. փաստերը բավարար չեն՝ նշում են մասնագետները։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2017 թ․-ին գրանցվել է թրաֆիքինգի 11, 2018 թ․-ին՝ 9, 2019 թ․-ին՝ 8, 2020-ին՝ 9 դեպք։ 2021 թ․-ին թրաֆիքինգի զոհերի թվի կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 31-ի։
Նախորդ տարվա ընթացքում 31 նույնացված զոհերից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը` աշխատանքային: Զոհերից 8-ը եղել է երեխա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակված ծառայությունների միջոցով աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի զոհերին, այդ թվում՝ նաև երեխաներին։ Աջակցությունը ներառում է՝ կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական, հոգեբանական և խորհրդատվական օգնություն, խնամքի տրամադրում (այդ թվում՝ համապատասխան հաստատությունում), թարգմանչական ծառայությունների մատուցում, հիմնական կրթության ապահովում և այլն։ Թրաֆիքինգի զոհին, առաջնային կարիքները հոգալու համար, տրամադրվում է նաև միանվագ դրամական աջակցություն՝ շուրջ 250,000 դրամի չափով։
Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով:
Այն այս պահին ամփոփման փուլում է և շուտով կուղարկվի Կառավարություն։
Արմինե Ավետիսյան
About the author