Aravot.am: «Այն միակ մարմինն է, որը լիազորված է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձին ճանաչելու որպես զոհ»

ByAAVR

Aravot.am: «Այն միակ մարմինն է, որը լիազորված է մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձին ճանաչելու որպես զոհ»

Լույս է տեսել ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» ամսագրի հերթական համարը, այն ընդգրկում է այս տարվա հուլիս -սեպտեմբեր ամիսները:

Ամսագրում տեղ են գտել Արմեն Հայկյանցի, Տարիել Բարսեղյանի «Իրավունքի սկզբունքներ. հասկացությունը, համակարգը եւ գործառույթները», Արփինե Հովհաննիսյանի, Մարիամ Այվազյանի «Վերարտադրման իրավունքի մեկնաբանության առանձնահատկությունները թվային դարաշրջանում», Գեւորգ Իսրայելյանի «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը», Սուրեն Բաղինյանի «Պետական դավաճանության հանցավոր մեխանիզմի տիպային մոդելները», Սերգեյ Ղազինյանի «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը եւ ուղղորդումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» եւ այլ ուշագրավ ուսումնասիրությունները: Ներկայացնենք մի հատված վերջին` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) դասախոս, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Ղազինյանի մարդկանց թրաֆիքինգին նվիրված ուսումնասիրությունից: Հոդվածն ուսումնասիրում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց ուղղորդման կարգը, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումները եւ գործնական խնդիրները: Հետազոտությունը վերաբերում է Հայաստանի ուղղորդման կարգի երեք հիմնական ընթացակարգային փուլերին՝ հայտնաբերում, նախանույնացում եւ նույնացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/10/10/1514886/

Share

About the author

AAVR administrator