ArmeniaSputnik.am: Օրենքը խախտող միգրանտները հաճախ դառնում են թրաֆիքինգի զոհ. ՌԴ գլխավոր դատախազ

ByAAVR

ArmeniaSputnik.am: Օրենքը խախտող միգրանտները հաճախ դառնում են թրաֆիքինգի զոհ. ՌԴ գլխավոր դատախազ

Ռուսաստանում անօրինական միգրացիայի խնդիրը դեռ պահպանվում է, սակայն իրավիճակի որոշակի բարելավումն ակնհայտ է դարձել։ Այս մասին ասել է երկրի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Ավելի հաճախ թրաֆիքինգի զոհ են դառնում այն անձինք, որոնք խախտել են ՌԴ մուտք գործելու և բնակվելու օրենքը: Նման միգրանտները հանցագործների համար դյուրին «որս» են, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

Գործակալության փոխանցմամբ՝ Կրասնովը տեսակապով մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների 19-րդ հանդիպմանը, որի թեման եղել է «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի սպառնալիքի դեմ պայքարը»։
Կրասնովի խոսքով՝ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունները կանխելու համար դատախազությունը մշտապես վերահսկում է միգրացիոն օրենսդրության պահպանման հարցերը։

«Միայն նախորդ տարի Ռուսաստանում դատախազական ստուգումների նյութերի հիման վրա գրեթե հազար քրեական գործ է հարուցվել միգրացիայի ոլորտում հանցագործությունների վերաբերյալ։ Խնդիրը սերտորեն կապված է հիմնականում ստրկական աշխատանքի կիրառման հետ, որն ունի լատենտության բարձր մակարդակ, քանի որ շատ դեպքերում հենց իրենք՝ տուժողները, խուսափում են իրավապահ մարմինների հետ շփումներից»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազը։

Միաժամանակ Կրասնովը նշել է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով ամրագրված միջազգային իրավական նորմերի համեմատ, Ռուսաստանի օրենսդրությամբ հարկադիր աշխատանքի հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է։
«Ցանկացած աշխատանք կարող է հարկադիր ճանաչվել, եթե ապացուցվել է դրա անբարեխիղճ լինելը և պատժի կիրառման սպառնալիքի առկայությունը։ Դատախազության համարժեք պատասխանը կիրառվում է այն դեպքերում, երբ գործատուներն անտեսում են օրենքի պահանջները աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները գրանցելիս: Անհրաժեշտ իրավական և սոցիալական երաշխիքներ չտրամադրող պայմանագրերի կնքումը կասեցվում է»,-ասել է նա։

Ռուսաստանի գլխավոր դատախազի կարծիքով՝ միգրացիոն օրենսդրության պահանջների խստացումը և շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդումը միգրանտներին ստիպում են ավելի խստորեն իրականացնել այդ պահանջները, միջոցներ ձեռնարկել իրավական կարգավիճակ ստանալու համար։

Կրասնովը նաև նշել է, որ Ռուսաստանում անօրինական միգրացիայի խնդիրը դեռևս պահպանվում է, սակայն իրավիճակի որոշակի բարելավումն ակնհայտ է դարձել։ Այս գործընթացի բարելավումը կայանում է նաև մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար երկրի վարած պետական միգրացիոն քաղաքականության արդյունքում։

Հղում՝ https://armeniasputnik.am/20211029/orenqy-khakhtvogh-migrantnery-hatshakh-darnum-en-trafiqingi-zvoh-rd-glkhavvor-datakhaz-34801942.html

Share

About the author

AAVR administrator