ArmLur.am: Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

ByAAVR

ArmLur.am: Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

Մինչ հանրությունը դեռ քննարկում եւ փորձում էր հասկանալ 2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի դաժան վերաբերմունք ցուցաբերած Գավառի բնակիչ 34-ամյա Աննա Արևշատյանի գործողությունները, թե նա ինչ նպատակով էր երեխայի նկատմամբ նման քայլերի գնացել ու նկարել՝ իրավապահները օրերս առավել աղմկահարույց դեպք են բացահայտում:

Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվում, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել: Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան եւ տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, եւ նրա ընկերը եւս սեռական բնույթի գործողություններ են կատարել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ անցած տարի 2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։

Ավելի ուշ՝ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»:

Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը ևս մանկապղծության համար է կրում իր պատիժը:

Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։

Նշենք, որ հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ այստեղ:

Share

About the author

AAVR administrator