2021թ.-ի դեկտեմբերի 8-ին և 9-ին «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում կայացավ ծրագրային և գործընկերային հանդիպում «Վորլդ Վիժն Հայաստան», «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» կազմակերպությունների թիմերի մասնակցությամբ։
Read MoreՀայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ Ա և ՍՀ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 9-ի 172-Ա/1 հրամանով ստեղծված գնահատող հանձնաժողովի որոշմամբ: Մրցույթի ծածկագիրը` «ԱՍՀՆ-ԴՄ-ԹՇՎԾ-22/2»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Երևան Կառավարական տուն 3 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Read MoreՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը, ամփոփում ենք Հայաստանում մեկնարկած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված կառույցների ներկայացուցիչները խոսում են արված աշխատանքի մասին՝ անդրադառնալով նաև այս գործընթացում հանրային իրազեկման կարևորությանը։
«Ավելի լավ աշխարհը» վերականգնելու համար պետք է վերջ տրվի ստրկությանը բոլորի համար, ներառյալ կանանց և երեխաներին,- նշում են ՄԱԿ-ի փորձագետները։
ԺՆԵՎ (1 Դեկտեմբեր, 2021) – Այնպիսի ընթացիկ գլոբալ մարտահրավերների հետևանքները, ինչպիսիք են COVID-19 համաճարակը, տնտեսական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը և զինված հակամարտությունները, մարդկանց աճող թվին զուգահեռ մղում են ստրկության ավելի նոր ու ժամանակակից ձևերի:
Read MoreՀամաձայն ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված նյութի՝ Ծաղկաձորում անցկացվել է 2-օրյա աշխատանքային քննարկում-սեմինար՝ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության արշավի շրջանակներում, որի ընթացքում քննարկվել են նաև երեխաների շահագործման և թրաֆիքինգի հիմնախնդիրները։
Read MoreՆոյեմբերի 11-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր “Լը Ֆիգարո” (Le Figaro) օրաթերթին։ Հղումով ներկայացված է մի հատված ռազմագերիների մասով՝
Read MoreԹրաֆիքինգ. Ինչպե՞ս է այն դրսևորվում մեր հասարակության շրջանում և ինչպե՞ս է կառավարությունը փորձում նպասել թրաֆիքինգի դեմ պայքարին։ Պարզաբանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Read More2021թ.-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն (Աուդիո-Վիզուալ ՀԿ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետհամագործակցությամբ, «Միասին ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում իրականացրեցայցեր ՀՀ Շիրակի, Լոռիի և Գեղարքունիքի մարզերի Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ (ՍԱՏԳ)։
Read MoreԶրույց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Աշոտ Հարությունյանի հետ։ Թեման՝ Թրաֆիքինգ. ի՞նչ քայլեր են արվում Հայաստանում և ի՞նչ քայլեր է իրականացնում տեսչական մարմինը ստեղծված խնդիրներին լուծում տալու նպատակով։
Read MoreՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ:
Read More