Գյումրու քաղաքապետարանում «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասընթաց Շիրակի և Լոռու մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների աշխատակիցների և ուսանողների համար:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի անդամների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովայի և նրան ուղեկցող գործընկերների հետ:
Հանդիպման մեկնարկին ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ողջունեց հյուրերին և ըստ տարիների ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում կատարված աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները և ձեռքբերումները: Read More
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրազեկման արշավ իրականացրեց Վայոց Ձորի մարզում՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկված զոհերի աջակցության թեմայով:
Դասընթացի նպատակը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի ներկայացումն ու պարզաբանումն էր:
Հանդիպմանը մասնակցեցին Վայոց Ձոր և Սյունիք մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, աշխատանքի անվտանգության վերահսկողության, զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, արհեստակցական միության աշխատակիցներ, ինչպես նաև իրավաբաններ և իրավախորհրդատուներ: Դասընթացը վարեցին ոլորտի հմուտ մասնագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը և Արզուման Հարությունյանը: Read More
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն թրաֆիքինգի զոհերի աջակցության թեմայով իրականացրեց դասընթաց Էջմիածին քաղաքի «Մեր տուն» ՀԿ-ի կառույցում:
Դասընթացի նպատակը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության» ՀՀ օրենքի դրույթների ներկայացնում և պարզաբանումն էր՝ Արարատ և Արմավիր մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին ոլորտի առաջատար փորձագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը, և Արզուման Հարությունյանը: Read More
Սեպտեմբերի 27-ին «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն այցելեց Սևան քաղաք, որտեղ «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացում և աջակցություն» թեմայով: Դասընթացի մասնակիցներն էին Գեղարքունիք և Տավուշ մարզերի զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական և կրթական բաժինների աշխատակիցները և հասարակական ոլորտի երիտասարդ կամավորները: Read More
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում Կոտայք և Արագածոտն մարզերի զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, քաղաքապետարանների իրավաբանական բաժինների աշխատակիցների համար կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում» թեմայով: Read More
Մարդկանց թրաֆիքինգը կանխելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Երբ թրաֆիքինգի մասին պատկերացումները հիմնված են ոչ լիարժեք կամ սխալ տեղեկատվության վրա, ապա դրանով թրաֆիքինգը կանխելու մեր կարողունակությունը կտրուկ նվազում է: Պետք է զանազանել թրաֆիքինգի մասին թյուր իմացությունը, ըմբռնումներն ու մտացածին պատկերացումները իրականությունից:
Փորձենք զուգահեռներ տանել տարածված սխալ ինֆորմացիայի և դրանց ճիշտ ըմբռնման շուրջ. Read More
Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ: Read More
Մարդկության պատմության ընթացքում չարագույն ու ամենաամոթալի երևույթներից մեկը՝ թրաֆիքինգը, որը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում, այսօր ևս սպառնում է մարդկային էակների կյանքին, երբ անխնա շահագործման են ենթարկվում երեխաներ, կանայք ու տղամարդիկ՝ անկախ տարիքից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտն» ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ: Read More
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հրապարակեց աշխարհում մարդկային թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ-2016թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Read More