2024թ.-ի փետրվարի 23-24-ին կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի (ԱԽ) արտագնա հանդիպումը Ծաղկաձորում։
Read MoreԱնցած տարվա սկզբին Իշան Կումարը (անունը փոխված է) Հնդկաստանից Հայաստան եկավ լավ կյանքի հույսով:
Սկզբնաղբյուրը՝ https://hetq.am/hy/article/164493
Հեղինակներ՝ Հայկ Մակիյան, Լուիզ Գլում
ԹԲԻԼԻՍԻ, 12 փետրվարի – Sputnik. Զեստաֆոնիի շրջանային դատարանը օտարերկրացուն մեղավոր է ճանաչել մարդկանց թրաֆիքինգի մեջ և դատապարտել 12 տարվա ազատազրկման, հաղորդում է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Read MoreՀնդկական Onmanorama.com լրատվական կայքը, որն ունի շուրջ 20 մլն ընթերցող ամբողջ աշխարհում, պատմել է աշխատանքի փնտրտուքով Հայաստանում հայտնված հնդիկների և նրանց՝ խաբեության զոհ դառնալու մասին
Read MoreՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագրի շրջանակում, 2024 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և սեռական բռնության ենթարկված անձանց ծառայություններ է մատուցելու դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարական կազմակերպությունը (ՍԲՃԿ ՀԿ-ի նախագահ՝ Տաթևիկ Աղաբեկյան, թեժ գծի հեռախոսահամար՝ +374-77-991280)։
Ստորև ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) ձևաթուղթ, որտեղ ներկայացված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հավանական զոհերին տրամադրվող աջակցության տեսակները։
Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Read MoreՄոսկվայում բացահայտվել է հանցավոր սխեմա, որը հիմնված է որոշակի բարեգործական հիմնադրամների գործունեության վրա. վերջիններն աշխատել են այն կանանց հետ, ովքեր ցանկացել են ազատվել իրենց երեխաներից, հայտնում է RT-ն։
Read MoreՍտրկության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Քյավառ» մարզային հեռուստաընկերությունը պատրաստել է մարդու թրաֆիքինգի և շահագործման մասին բացատրական տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացնում է խնդրին առնչվող կարևոր տեղեկություններն ու պատմում, թե ինչպես են պաշտոնապես նույնականացնում թրաֆիքինգի զոհին, աջակցության ինչ մեխանիզմներ է առաջարկում պետությունը և որ կառույցներն են ներգրավված այս գործընթացում։
Read MoreՍտրկության դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանին և ծրագրի համակատարող «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» կազմակերպության ղեկավար Արզուման Հարությունյանին։
Read MoreԴեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։ 21-րդ դարի «սպիտակ ստրկությունը»՝ Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում։ Սեռական ու աշխատանքային շահագործում, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր, հարկադիր ամուսնություն, հարսնացուների վաճառք, երեխաների բռնի հավաքագրում զինված բախումներում օգտագործելու համար, մուրացկանության մեջ ներգրավում, օրգան հյուսվածքների վաճառք և այլն․ ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ ենթարկվում են թրաֆիքինգի:
Read More