«Բելառուսի իշխանությունները կարող են դադարեցնել իրենց տարածքով դեպի Եվրոպա տեղափոխվող թմրամիջոցների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարը», – այսօր Մինսկում, խորհրդարանի նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք կանգնեցնում էինք թմրամիջոցներն ու ներգաղթյալներին։ Այժմ դուք էլ նրանց կձերբակալեք և դուք էլ կդատեք», – դիմելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ իր երկրի դեմ «ոչ թե սառը, այլ սառցե պատերզմ է հրահրված»։
«Անզգույշ շարժումներ անելուց առաջ, սակայն, խորհուրդ կտայի հիշել՝ Բելառուսը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Եթե այստեղ ինչ-որ բռնկում եղավ՝ կարող է հերթական համաշխարհային պատերազմը սկսվել», – հայտարարում էր Լուկաշենկոն։
About the author