Աղբյուրը՝ shorturl.at/xCLNY
Այս մասին Վահե Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անտեսանելի թշնամու կողմից մարդկությանը կորոնավիրուսային պատերազմի հայտարարումից հետո աշխարհում սկսվեց ճշմարտության բացահայտման գործընթաց.
Ապացուցվում է վիրուսի լաբորատոր ծագման փաստը, բացահայտվում են այսպես կոչված համաշխարհային ստվերային կառավարության անդամները, որոնք էլ հենց կանգնած են այս վիրուսի ստեղծման ու տարածման ետևում, բացահայտվում են նրանց ծրագրերը՝ կապված մոլորակի և մարդկության ապագայի հետ, եւ ամենակարևորը՝ ի հայտ են գալիս փաստեր, որոնք ներկայացնում են, թե հարյուրամյակներ շարունակ ինչ սարսափելի ու հակամարդկային քայլեր է կատարել աշխարհը կառավարող գերհարուստ մարդկանց այդ խմբակը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ աշխարհում տարեկան անհետանում է շուրջ 800 հազար, իսկ ոչ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 1 միլիոն երեխա: Ըստ վիճակագրության՝ երեխաների անհետացմամբ առաջատարը ԱՄՆ-ն է՝ տարեկան շուրջ 500 հազար երեխայով: Այս երեխաների մի մասն անհետանում է ծնվելուց անմիջապես հետո, երբ նրանց ծնողներին տեղեկացնում են, որ երեխան ծնվել է մահացած, մի մասն անհետանում է բակում խաղալիս, մի մասը՝ դպրոց գնալու ճանապարհին և այլն: Մարդկային տրամաբանությունը հուշում է, որ տասնամյակներ շարունակ կայուն վիճակագրությամբ տարեկան 1 միլիոն երեխա պարզապես չի կարող հօդս ցնդել: Եւ ուրեմն, որտե՞ղ են այս երեխաները, ովքե՞ր են առևանգել նրանց և ի՞նչ են արել նրանց հետ:
2017 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմի գլխավոր նպատակներից մեկը մարդկանց առք ու վաճառքի սարսափելի երևույթը վերացնելն ու այդ երևույթի ետևում կանգնած մարդկանց պատժելն է: «Մենք ցանկանում ենք վերջ դնել մարդկանց թրաֆիքինգին, որը գոյություն ունի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այդ երևույթն արմատախիլ անելու համար մենք ոչնչի առաջ կանգ չենք առնելու»,- հայտարարեց Թրամփը, իսկ նրա հայտարարությանը հաջորդեց ավելի քան 6000 քրեական գործի հարուցումը՝ կապված երեխաների թրաֆիքինգի հետ:
Մինչ այժմ ամենաաղմկալի ձերբակալությունը՝ երեխաների թրաֆիքինգի ու սեռական շահագործման հետ կապված քրեական գործերով տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին, երբ ԱՄՆ-ում ձերբակալվեց հայտնի ֆինանսիստ, դեմոկրատական կուսակցության ղեկավարության, Հոլիվուդի աստղերի և Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Ջեֆրի Էպշտեյնը: Ձերբակալությունից 1 ամիս անց՝ օգոստոսի 10-ին, Էպշտեյնին Նյու Յորքի բանտում հայտնաբերեցին մահացած: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էպշտեյնն ինքնասպանություն է գործել:/Կան տեղեկություններ, որ Էպշտեյնը կենդանի է, պահվում է շատ ապահով վայրում/:
2020 թվականի սկզբից աշխարհում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մեծ թափ առավ երեխաների թրաֆիքինգի ու սեռական շահագործման թեման: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպվեց ինֆորմացիայի մեծ արտահոսք, ինչի շնորհիվ հայտնի դարձան որոշ հանգամանքներ՝ կապված Էպշտեյնի, նրա հետ կապ ունեցող հայտնի անձանց գործունեության և կորոնավիրուսի տարածման հետ: Հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի երեխաների թրաֆիքինգն ու մանկապղծությունը կորոնավիրուսի հետ: Պարզվում է՝ շատ ուղիղ: Microsoft ընկերության հիմնադիր, «բարերար» Բիլ Գեյթսը, որը պատրաստվում է իր միջոցներով ստեղծվող պատվաստանյութով փրկել ամբողջ մարդկության ճակատագիրը, փաստորեն կապ ունի նաև մանկապղծության, երեխաների թրաֆիքինգի ու նրանց սեռական շահագործման համաշխարհային մաֆիայի հետ:
ՊԻՑԱԳԵՅԹ, ՊԵԴՈԳԵՅԹ, ԵՒ ԷՊՇՏԵՅՆԻ ԿՂԶԻՆ
2016 թվականից Դոնալդ Թրամփին հարող ամերիկյան տարբեր աղբյուրներ տարածեցին տեղեկություններ «Պիցագեյթ» և «Պեդոգեյթ» խմբավորումների մասին: Ըստ տեղեկությունների՝ այս խմբավորումների մեջ ընդգրկված են հայտնի անձինք տարբեր ասպարեզներից՝ քաղաքականություն, բիզնես, շոու բիզնես: Այս մարդիկ, որոնք, փաստացի, պեդոֆիլներ են, 1998 թվականից սկսած, ամեն տարի որոշակի պարբերականությամբ ժամանել են Ջեֆրի Էպշտեյնին պատկանող Little Saint James կղզի, այնտեղ իրականացրել են սատանիստական-կաբալիստական տարբեր ծիսակարգեր, սեռական հարաբերություններ են ունեցել մի քանի ամսեկանից մինչև 14 տարեկան երեխաների հետ և հեռացել են կղզուց:
Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, Էպշտեյնի կղզում եղել են 126 անգամ, Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Միլինդան՝ շուրջ 100 անգամ: Բազմաթիվ անգամ կղզի են ժամանել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա «կինը»՝ Միշելը, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը և Forbes-ի ցուցակի առաջին հարյուրյակում հանգրվանած շատ միլիարդատերեր, որոնք տարբեր թելերով կապված են համաշխարհային ստվերային կառավարության հետ:
ՀՈԼԻՎՈՒԴ
Երեխաների առք ու վաճառքից, նրանց սեռական շահագործումից անմասն չէ նաև աշխարհը կառավարող կաբալիստական խմբակի գլխավոր կենտրոններից մեկը՝ Հոլիվուդը, որը պատասխանատու է աշխարհում ֆիլմերի, երգերի և տեսահոլովակների միջոցով այլասերվածություն տարածելու և դրանք մարդկանց՝ որպես «Նոր նորմալ» երևույթ ներկայացնելու համար: Ինչպե՞ս է աշխատում այս տեխնոլոգիան: Շատ պարզ. Հոլիվուդում ծնվում են դերասաններ, երգիչներ, որոնք ժամանակի ընթացքում միլիոնավոր մարդկանց կողմից ընդունվում են որպես կուռք: Հասնելով հայտնիության որոշակի աստիճանի՝ այդ աստղերը սկսում են իրականացնել կոնկրետ թեմաների վերաբերյալ պրոպագանդա:
Օրինակ, աշխարհում կա ԼԳԲՏ համայնքի օր, երբ Հոլիվուդյան առանց բացառության բոլոր աստղերը դուրս են գալիս փողոցներ և մասնակցում են ԼԳԲՏ շքերթներին՝ իրենց հետ փողոց դուրս բերելով միլիոնավոր երկրպագուների: Այս աստղերը մարդկանց վրա ազդում և նրանց ուղեղը բթացնում են նաև սոցիալական ցանցերի և տեսահոլովակների միջոցով, իսկ հիմա նույն Հոլիվուդն իր ֆիլմերի և տեսահոլովակների միջոցով սկսել է մեկ այլ երևույթի՝ պեդոֆիլիայի «նորմալիզացման» գործընթաց:
Համաշխարհաին ստվերային կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ԼԳԲՏ հապավումը համալրել ևս 1 տառով՝ դարձնելով այն ԼԳԲՏՊ՝ օրինականացնելով նաև պեդոֆիլիան: TED հարթակում տեղի ունեցող քննարկումներում արդեն խոսվում է այն մասին, որ պեդոֆիլիան նորմալ երևույթ է, եթե երեխան սեռական հարաբերություն է ունենում իր ցանկությամբ:
Հոլիվուդյան աստղերից օրինակ Էմինեմի գրեթե բոլոր երգերում կա «New World Order (նոր աշխարհակարգ)» տերմինը, Մադոննայի և Լեդի Գագայի գրեթե բոլոր տեսահոլովակներում կան մասոնական տարբեր սիմվոլներ՝ բուրգը, վեցանկյունը, 1 աչքի սիմվոլը և այլն: Նշվում է, որ Հոլիվուդյան սատանիստական մաֆիայի պարագլուխներն են ամերիկացի ռեփեր Ջեյ Զին և դերասան Թոմ Հենքսը, որոնք պատասխանատու են Հոլիվուդը «նոր կադրերով» համալրելու, հոլիվուդյան աստղերի աշխատանքները համակարգելու և համաշխարհային ստվերային կառավարության՝ Հոլիվուդին վստահված ծրագրերը կյանքի կոչելու համար:
ԱԴՐԵՆՈԽՐՈՄ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սատանիստական խմբավորումների կողմից երեխաներն օգտագործվում են ոչ միայն սեռական շահագործման, այլ նաև զոհաբերություններ իրականացնելու համար: Արևի խավարման օրերին իրականցվող հատուկ սատանիստական ծիսակարգերի ժամանակ երեխաներին ենթարկում են սարսափելի տանջանքների, այնուհետև մորթում նրանց, երեխաների արյունով պատրաստում երիտասարդացնող և էներգիա տվող հատուկ հեղուկ՝ Ադրենոխրոմ և խմում այն: Նշվում է, որ երեխաների վրա կատարում են նաև կլինիկական փորձարկումներ:
Հայտնի սատանիստական ծիսակարգ է նաև երեխաներին ոսկու մեջ եփելը (նկարում՝ վերևից աջ): 2012 թվականին The Independent պարբերականը տեղեկացրեց (https://bit.ly/3f6p2b7), որ ձերբակալվել են բրիտանացիներ, որոնք կասկածվում էին երեխաների թրաֆիքինգով զբաղվելու մեջ: Նրանց սեփականություն հանդիսացող տարածքներից հայտնաբերվել են ոսկու մեջ եփված մինչև 1 տարեկան երեխաներ (լուսանկարները՝ մեկնաբանություններում):
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ
Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ աշխարհում ընթացել է և շարունակում է ընթանալ մի գործընթաց, որի մասին ԶԼՄ-ները լռում են: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայի շատ երկրներում տեղի են ունենում երեխաների թրաֆիքինգի, սեռական շահագործման և զոհաբերության մաֆիայի պարագլուխների ձերբակալություններ: Մասնավորապես, մարտ — մայիս ամիսների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել են բազմաթիվ երկրաշարժեր, այս մասին փաստում են նաև Կալիֆոռնիայում բնակվող մեր հայրենակիցները:
Տարբեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ու բանակը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ընթացքում իրականացրել են հատուկ օպերացիաներ և պայթեցրել են սատանիստա-կաբալիստական խմբակին պատկանող ստորգետնյա բունկեռները՝ այնտեղից դուրս բերելով հազարավոր երեխաների:
Մարտ ամսին Դոնալդ Թրամփն այցելեց Նյու Յորք և մասնակցեց «ծովային հոսպիտալի» բացման արարողությանը: Պաշտոնապես հաղորդվել էր, որ Նյու Յորքի շրջակայքում տեղակայված նավ-հոսպիտալում պետք է բուժվեն կորոնավիրուսով վարակված հիվանդները, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այդ նավ են տեղափոխվել բունկեռներից դուրս բերված, կլինիկական փորձարկումների ենթարկված և դրանց արդյունքում դեֆորմացված երեխաները, որոնց նավում ցույց է տրվել հատուկ բուժօգնություն, իսկ այժմ նրանց հետ աշխատում է հոգեբանների մի մեծ խումբ (նկարները՝ մեկնաբանություններում):
Հուլիսի 3-ին ԱՄՆ-ում ձերբակալվել է Ջեֆրի Էպշտեյնի մտերմուհին՝ բրիտանացի Գիսլեյն Մակսվելը (https://bit.ly/39wjcij), որը համարվում է երեխաների թրաֆիքինգի ու սեռական շահագործման մաֆիայի բուրգի վերին շերտի անդամներից մեկը: Հուլիսի 23-ին ԱՄՆ-ի դատախազությունը տեղեկացրեց, որ Մակսվելին առնչվող քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել գերգաղտնի փաստաթղթեր, որոնց հիման վրա ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պատրաստվում են իրականացնել մեծամասշտաբ ձերբակալություններ, այդ թվում՝ Հոլիվուդում:
Հունիս — հուլիս ամսին երեխաների թրաֆիքինգի համաշխարհային մաֆիայի բացահայտման շրջանակներում ձերբակալություններ են տեղի ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և շատ այլ երկրներում: Հուլիսի 15-ին Ռուսաստանի իրավապահ մարմինների իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվեցին բժիշկներ (https://bit.ly/302KKbK), որոնք իրականացրել են նորածին երեխաների վաճառք:
Բացառված չէ, որ ձերբակալություններից բացի կիրառվեն նաև այլ մեթոդներ, օրինակ երեխաների թրաֆիքինգի, սեռական շահագործման ու մանկապղծության մաֆիայի մեջ ընդգրկված անձինք անհասկանալի կերպով անհետանան կամ դառնան «դժբախտ պատահարի» զոհ:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեխաների և կանանց թրաֆիքինգը, նարկոբիզնեսը, պեդոֆիլիան, սատանիստական արարողակարգերը խորը արմատներ են ունեցել Հայաստանում դեռևս ԽՍՀՄ ժամանակներում: 2019 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը սկսեց քննել ապօրինի որդեգրումների քրեական գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը, էլի մի քանի անձ: Վարույթը վերաբերում էր 2016-2018 թվականներին իրականացրած գործարքներին:
Քննությանը զուգահեռ խոսակցություններ էին տարածվում այն մասին, որ արտասահմանցի «կլիենտները» Հայաստանից երեխաներ են գնում, մեծ գումարներ վճարելով, մութ շշուկներ, որ երեխաների առուծախի գումարներից փայ է հասել պետական չինովնիկներին, բժիշկներին, մանկատների, սոցապ նախարարության, այլ գերատեսչությունների աշխատակիցներին:
Եւ ահա հուլիսի 14-ին Քննչական կոմիտեն նոր քրեական գործի մասին հաղորդեց, որը հարուցվել է 114 երեխայի վաճառքի, փողերի լվացման, հանցավոր համագործակցություն ստեղծել-ղեկավարել-մասնակցելու, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում հոդվածներով: Այս անգամ խոսքը ոչ միայն Իտալիա, այլև եվրոպական այլ երկրներ 2005-2019 թթ վաճառված երեխաների մասին է: «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք փաստաթղթեր կեղծելով նպաստել են ապօրինի որդեգրման գործընթացի անխոչընդոտ իրականացմանը», — ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Նշվում են ՀՀ կառավարությունը, սոցապ և արդարադատության նախարարությունները, ՏԻՄ մարմինները, այլ կառույցներ՝ հիվանդանոց, մանկատուն:
Ապօրինի որդեգրումների վերաբերյալ բոլոր գործերը միավորվել են մեկ վարույթում: Ըստ քննչական կոմիտեի՝ Հայաստանում գործել է որդեգրմամբ զբաղվող արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչ, որը «ստացել է 1 մլն 290 հազար եվրո՝ որպես անհրաժեշտ ծախսեր, եւ տարբեր անձանց բանկային հաշիվներից փոխանցել է ավելի քան 430 հազար եվրո, իսկ ավելի քան 402 հազար եվրո գումար կանխիկացրել է, որի գերակշիռ մասում նշված է եղել՝ անձնական կարիքների համար»:
Աշխարհում զարգացող իրադարձությունները հանգեցնելու են համաշխարհային սատանիստական մաֆիայի հայաստանյան շղթայի և դրա պարագլուխների բացահայտմանը:
Այսպիսով, համաշխարհային ստվերային կառավարությունն իր բոլոր ճյուղերով վտանգ է ամբողջ երկիր մոլորակի և մարդկության համար: Գերհարուստ մարդկանց այս խմբակը, որն իր ձեռքում կենտրոնացրել է ամբողջ մոլորակի հարստությունը, մարդկությանը պատերազմ է հայտարարել շատ վաղուց՝ աստիճանաբար բարոյազրկելով, պառակտելով և բթացնելով մարդկանց, իրականացնելով սարսափելի հակահումանիստական քայլեր, իսկ «Օպերացիա կորոնավիրուս»-ով համաշխարհային ստվերային կառավարությունը մտադիր է իրականացնել իր ծրագրի եզրափակիչ փուլը՝ ստեղծել գլոբալիզացված աշխարհ և մոլորակի վրա թողնել այսպես կոչված «Ոսկե միլիարդը»՝ 1 միլիարդ բնակչություն:
Ժամանակն է սթափվել, վերլուծել փաստերը, կատարել դատողություններ և հաշվի նստել իրականության հետ …»։
About the author