Կապույտ սիրտ արշավ 2023։ Հանրային հեռուստաընկերության Լուրեր հաղորդման ռեպորտաժը թրաֆիքինգի մասին

ByAAVR

Կապույտ սիրտ արշավ 2023։ Հանրային հեռուստաընկերության Լուրեր հաղորդման ռեպորտաժը թրաֆիքինգի մասին

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված Հայաստանի հանրային հեռուստաընկերության “Լուրեր” հաղորդաշարը անդրադարձել է ՀՀ-ում թրաֆիքինգի իրավիճակին, պետության կողմից իրականացվող ծրագրերին և զոհերին հասանելի ծառայություններին։

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի շրջանակներում միջազգային հանրությունը նշում է #BlueHeartCampaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավ»-ը: Այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից #UNODC 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը կապույտ սիրտն է։

«Կապույտ սիրտ» արշավը խրախուսում է կառավարությունների, քաղաքացիական հասարակության, կորպորատիվ հատվածի և անհատների ներգրավվածությունը՝ ոգեշնչելու գործողությունները և օգնելու կանխել մարդկանց թրաֆիքինգը:

Share

About the author

AAVR administrator