2018 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի ավարտից հետո Ռուսաստանի մայրաքաղաքը ողողվեց թրաֆիքինգի նոր ալիքով։ Աֆրիկայից ժամանած հարյուրավոր կանայք մնացին Մոսկվայում որպես սեռական թրաֆիքինգի զոհեր՝ հարկադրված ներգրավվելով մարմնավաճառության մեջ։ MBH Media- ն պատմում է, թե ինչպես է գործում ժամանակակից ռուսական ստրկությունը և ինչու պետությունը չի շտապում օգնել 21-րդ դարի ստրուկներին:
Read MoreՍեռական թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերը կորոնավիրուսային համաճարակի պատճառով լքել են նիգերիացի կանանց՝ թողնելով առանց սննդի կամ այլ միջոցների: Վերջին տարիներին տասնյակ հազարավոր նիգերիացի կանայք անօրինական ճանապարհով բերվել էին Իտալիա՝ ենթարկվելով սեռական թրաֆինքինգի: Համաճարակի սկզբից, երբ Իտալիայում հայտարարվեց արտակարգ դրություն, հազարավոր նիգերիացի կանայք, ովքեր հարկադրված էին մարմնավաճառության, մնացել էին առանց սննդի և կեցության նվազագույն պայմանների, հայտնում է The Guardian- ը:
Read MoreՀամավարակը ստեղծել է նպատավոր պայմաններ մարդկանց թրաֆիքինգի տարածման և զոհերի ներգրավման համար, ասում են իրավապաշտպան խմբերը:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում ժամանակակից ստրկության մեջ հայտնվել է շուրջ 400,000 մարդ՝ սեռական աշխատանքից մինչև հարկադիր աշխատանք։
Read MoreՉնայած ՏՏ ընկերությունների ջանքերին համավարակի ընթացքում իրականացնել պատշաճ հսկողություն ինֆորմացիոն ցանցերում տեղադրվող բովանդակության նկատմամբ՝ երեխաների սեռական շահագործմանն առնչվող նյութերը տարածողները շարունակում են ակտիվորեն օգտագործել տարբեր պլատֆորմերը՝ մեծ դիտելիություն ապահովելու համար։
Read MoreՓորձագետները կանխատեսում են, որ մարդիկ, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված մնացել են առանց եկամուտի և ունեն ապրուստի խնդիր, հեշտությամբ կդառնան թիրախ թրաֆիքինգ իրականացնող կամ աշխատանքային շահագործման մեջ ներգրավված անձանց և կազմակերպությունների համար:
Read MoreԿորոնավիրուսը շատ ավելի մեծ թվով մարդկանց դարձրեց խոցելի մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման նկատմամբ և բացահայտեց աշխարհում վերջիններիս պաշտպանելուն անպատրաստ լինելու իրական աստիճանը:
Read MoreՊատմականորեն, երբ խոսքը գնում է երկրի ներսում թրաֆիքինգի դեպքերի հետաքննության մասին, իրավապահ մարմինները կենտրոնանում են արդեն փաստացի զոհեր գտնելու և թրաֆիքինգ իրականացնող հանցագործներից նրանց պաշտպանելու վրա:
Read MoreAirbnb- ն ընդլայնում է իր հանձնառությունը պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ՝ համատեղ Polaris ոչ առևտրային կազմակերպության հետ, քանի որ հյուրանոցային բիզնեսը բախվում է մի շարք դատական գործերի, որոնք վկայում են այն մասին, որ վերջիններս բավարար չափով ջանքեր չեն ներդնում հանցագործությունը զսպելու ուղղությամբ:
Read MoreՉորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոլնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը խիստ պատիժ է սահմանում այն կայքերին և վեբ օպերատորներին, որոնք նպաստում են սեռական թրաֆիքինգի իրականացմանը և խուսափում են պատասխանատվությունից՝ ի հաշիվ տեխնոլոգիական ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի առանձնահատկությունների։
Read MoreՈւկրաինայի իրավապահ մարմինները կատարել են հատուկ օպերացիա Կիևում տեղակայված մասնավոր բժշկական կլինիկայի վրա: Երկար ժամանակ նրանք հետևում էին ՝ կասկածելով անօրինական գործողությունների մեջ: Բավարար ապացույցներ հավաքվելուն պես խուզարկվել է բժշկական հաստատությունը: Կլինիկան կասկածվում էր սև շուկայում մարդու օրգանների թրաֆիքինգի մեջ:
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում՝ https://www.vesti.ru/doc.html?id=3201066&cid=8&fbclid=IwAR0npxxj8c-ZuWieUyEsG8o5qQtdrsJsMAhhNWw-MWY7zBzslksploZwOB4