Մարդկանց թրաֆիքինգը կանխելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Երբ թրաֆիքինգի մասին պատկերացումները հիմնված են ոչ լիարժեք կամ սխալ տեղեկատվության վրա, ապա դրանով թրաֆիքինգը կանխելու մեր կարողունակությունը կտրուկ նվազում է: Պետք է զանազանել թրաֆիքինգի մասին թյուր իմացությունը, ըմբռնումներն ու մտացածին պատկերացումները իրականությունից:
Փորձենք զուգահեռներ տանել տարածված սխալ ինֆորմացիայի և դրանց ճիշտ ըմբռնման շուրջ. Read More
Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ: Read More
Մարդկության պատմության ընթացքում չարագույն ու ամենաամոթալի երևույթներից մեկը՝ թրաֆիքինգը, որը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում, այսօր ևս սպառնում է մարդկային էակների կյանքին, երբ անխնա շահագործման են ենթարկվում երեխաներ, կանայք ու տղամարդիկ՝ անկախ տարիքից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտն» ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ: Read More
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հրապարակեց աշխարհում մարդկային թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ-2016թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Read More
23-ը հունիսի 2016թ.
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Read More
Աղվերանում տեղի ունեցավ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների և պետական կառույցների հանրային կապերի և լրատվության պատասխանատուների համար: Read More
Բոլոր ծրագրերն ունենում են իրենց խոստումնալից սկիզբը, աշխատատար և բեղմնավոր ընթացքը, ինչպես նաև տրամաբանական ավարտը:
Նմանօրինակ հաջորդականությամբ էլ ընթացավ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագիրը՝ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:
«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրեց իր ներկայացման ձևով առանձնահատուկ մի մինի-նախագիծ ևս: Այն ուղղված է կրթելու, ուղղորդելու և օգնելու մեդիա դաշտի ներկայացուցիչներին Read More
Աղվերանը 2 օր դարձավ Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման մտորումների կիզակետ։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հետ համատեղ հրավիրել էր սեմնար-հանդիպում՝ «Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներն արդի աշխարհաքաղաքական համատեքստում» խորագրով։ Read More
Մարտի 18-ին կայացավ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հրավիրված կլոր-սեղան քննարկումը՝ «Երեխաների մասին նյութերի լուսաբանումը Հայաստանում. առկա խնդիրներն ու լուծման հնարավոր մեխանիզմները» թեմայով: