ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը, ամփոփում ենք Հայաստանում մեկնարկած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ներգրավված կառույցների ներկայացուցիչները խոսում են արված աշխատանքի մասին՝ անդրադառնալով նաև այս գործընթացում հանրային իրազեկման կարևորությանը։
Հիշեցնենք, որ արշավը մեկնարկել էր հուլիսի 30-ին՝ բնակչության շրջանում թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
About the author