Վերջին ամիսներին Չինաստանի, Թայվանի, Թաիլանդի, Վիետնամի և նույն տարածաշրջանի այլ երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ դարձել են շահագործման կամ թրաֆիքինգի նոր ձևի զոհ։ Արձագանքելով աշխատանքի կեղծ գովազդներին՝ նրանք մեկնում են Կամբոջա, Լաոս և Մյանմար, որտեղ հանցագործ սինդիկատները ստիպում են նրանց զբաղվել կիբերխարդախություններով, գրում է Meduza-ն։
Զոհերը ստիպված են խաբել այլ մարդկանց ամբողջ աշխարհում, իսկ հրաժարվելու դեպքում ենթարկվում են ֆիզիկական բռնության՝ ընդհուպ մինչև էլեկտրական ցնցումներ։ Նրանք, ովքեր համաձայնում են շահագործողների պահանջներին, ստիպված են հանցագործություններ կատարել թվային տարածքում։
About the author