Այս գաղափարի շուրջ հյուսվեցին Աուդիո-վիզուալ թիմի և Վ. Բրյուսովի անվան լրագրության ֆակուլտետի ուսանողուհիների ջերմ և փոխներգործուն հանդիպման մտորումները՝ տանելով դեպի սոցիալական հարցերի և մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի խնդիրների լուծման ուղիների հայթայթում:
Լրագրության կրթական ուղին նոր-նոր ավարտող և ոլորտի գործնական հատված մուտք գործող մասնագետներին ի սկզբանե պետք է ուսանել, որպեսզի բոլոր իրադրություններում միշտ և անփոփոխ առաջադասեն լրագրողական էթիկան, անկանխակալ ինֆորմացիայի ստեղծումը և տարածումը:
Նման մոտեցումը պետք է համոզմունքի նման լինի, երբ շոշափվում են հատկապես սոցիալական հարցեր ու տրվում են պարզաբանումներ: Կարծիքների երկակիություն, ձևական գրավչությամբ ներդրված բառեր և կապակցություններ անընդունելի են և կարող են շատ խոցելի լինել խնդրակիրների համար:
Վերոնշյալ հայեցակետերով Աուդիո-վիզուալ թիմի ղեկավար, սոցիալական գովազդի մասնագետ Արզուման Հարությունյանը սկսեց վարպետության դասի մտագրոհը, ապա պատճառահետևանքային կապով շարունակեց բուն նյութի մատուցումը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց թրաֆիքինգ տերմինին, ուսանողների հետ համատեղ բանաձևվեց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում, ձեռք բերում, շահագործում բառերը, հոլովակային ձևաչափով լուսաբանեց մարդկանց թրաֆիքինգի տեսակների և առաջացման հնարավոր պատճառները և ամփոփեց ստացված գիտելիքները՝դուրս բերելով իրազեկման բարձրացման միջոցներն ու տարատեսակները:
Սոցիալական գովազդ՝ գործիք, որը ներգործելու և նպատակային հետք թողնելու առումով ամենաարդյունավետն է: Մարդն իր ինֆորմացիայի գրեթե 90 տոկոսը ստանում է տեսողական և լսողական զգայարանների միջոցով, ինչի առանձնահատկության վրա և կառուցվում է միջոցի (սոցիալական գովազդ) շահեկանության գործակիցը:
Աուդիո-վիզուալ թիմի և մասնավորապես նախագահ Ա. Հարությունյանի մտահղացմամբ և ղեկավարությամբ ստեղծված սոցիալական հոլովակների շարքը, ուղղված մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը, դարձան մատուցվող թեմայի ըմբռնման թիրախային գործիքները և նպատակային քննարկումների առիթ տվեցին:
Հանդիպման շարունակականությունն ապագա լրագրողներինն է: Նրանք իրենց հոդվածներով և անդրադարձներով կամբողջացնեն այս կրթական հանդիպումը: Հոդվածագրեր՝ Լիլիթ Պողոսյան, Անի Թորոսյան
Հանդիպման ֆոտո վավերացումն այս հղումով՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1281463081867092.1073741881.815159858497419&type=3
About the author