GP-NEWS.AM: Լոնդոնում թրաֆիքինգ իրականացնելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել

ByAAVR

GP-NEWS.AM: Լոնդոնում թրաֆիքինգ իրականացնելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել

Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի հարավում թրաֆիքինգ իրականացնողների վերաբերյալ հետաքննության արդյունքում 20 մարդ է ձերբակալել: Այս մասին հայտնում է «Եվրանյուզ»-ը: Նրանցից 13-ը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու կասկածանքով, իսկ յոթը կեղծ ապրանքներ պահելու համար:

Ավելի ուշ, ոստիկանների կողմից թրաֆիքինգի ենթարկված 24 անձ է հայտնաբերվել, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: Նշվում է, որ գտնված մարդկանցից հինգը երեխաներ են: Առգրավվել է նաև ավելի քան 5,500 ապրանքատեսակ, կեղծված ծխախոտ և Range Rover մակնիշի ավտոմեքենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://gp-news.am/london-trafiking/

Share

About the author

AAVR administrator