Հայաստանի պետական գերատեսչությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ավելի քան 30 ներկայացուցիչներ 2024 թվականի մարտի 5-ին Երևանում հանդիպեցին՝ քննարկելու Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խմբի (GRETA) կողմից պատրաստված երրորդ գնահատման զեկույցի առաջարկությունների կատարումը և համապատասխան կողմերի առաջարկությունները:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որը համակարգում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային գործողությունները:
Քննարկումները կենտրոնացած էին թրաֆիքինգի զոհերի իրավական օգնության և փոխհատուցման հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումների վրա, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի դեպքերի հետաքննության ու բացահայտելիությունը ուժեղացնելու ուղիների վրա: Մասնակիցները քննարկեցին նաև զոհերի նույնականացման և նրանց տնտեսական ու սոցիալական ներառման բարելավմանն ուղղված քայլերը:
Ակնկալվում է, որ Հայաստանը կոմիտեին կզեկուցի իր առաջարկությունների իրագործման համար ձեռնարկված միջոցառումների մասին մինչև 2024 թվականի հունիսի 17-ը։
Նյութն ամբողջությամբ՝ https://www.coe.int/en/web/anti-human-trafficking/-/round-table-discussion-on-armenia-s-progress-in-combating-human-trafficking?fbclid=IwAR00EaD-xln94E-Ky-yepDMQjIJEk4sPIHwxxFW1vTpzrWDbKcWHIb7BkQQ
About the author