Hraparak.am: ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԸ ՀԱՃԱԽ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ. ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

ByAAVR

Hraparak.am: ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԸ ՀԱՃԱԽ ԹԱՔՆՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ. ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հաղորդագրություն, որում նշված է․ «Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում։

Թրաֆիքինգի ցուցիչների մասին տեղեկացված լինելը կարող է բարձրացնել Ձեր իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմոնորշվել խնդրահարույց իրավիճակներում։

Ստորև ներկայացված են մի քանի հարցեր, որոնք Ձեզ կօգնեն հետամուտ լինել ստացված ահազանգերին՝

  • Ցանկության դեպքում կարո՞ղ եք դադարեցնել աշխատանքային պայմանագիրը։
  • Ձեզ վիրավորել կամ սպառնացե՞լ են, երբ փորձել եք հեռանալ։
  • Արդյոք սպառնացե՞լ են Ձեր ընտանիքին։
  • Դուք ապրու՞մ եք Ձեր գործատուի հետ։
  • Արդյոք պա՞րտք եք Ձեր գործատուին։

Ձեր անձնագիր/անձը հաստատող փաստաթուղթը Ձեզ մո՞տ է: Եթե ոչ, ապա ո՞վ է այն վերցրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/47c95ae1fc38b2c35b19a7b2ef227461

Share

About the author

AAVR administrator