Hundistan Times: “5 օր ոչինչ չենք կերել…” խաբված 4 երիտասարդներ SOS վիդեո են ուղարկել Հայաստանից

ByAAVR

Hundistan Times: “5 օր ոչինչ չենք կերել…” խաբված 4 երիտասարդներ SOS վիդեո են ուղարկել Հայաստանից

Չորս հնդիկ երիտասարդներ կոչ են արել գործ հարուցել «Բհամատ Ման» տուրիստական գործակալության դեմ՝ պնդելով, որ Զիլվան և Պատտի քաղաքների յոթ տուրիստական գործակալներ խաբել են իրենցից և տուրիստական վիզայով իրենց ուղարկել են Հայաստան:

Հայաստանում հայտնված չորս երիտասարդներ տեսնյութ են տեղադրել սոցիալական ցանցերում՝ պահանջելով Սանգրուրիին Բհագվանտ Մաննից իրենց հետ վերադարձնել:

Կապութալալայի ոստիկանությունը գործակալությունից պահանջել է վեց անձի՝ այդ թվում անցած տարվա դեկտեմբերից Հայաստանում գտնվող 4 երիտասարդների վերադարձնել Հնդկաստան, որոնց խաբեությամբ աշխատանքային վիզայի փոխարեն տրամադրվել է տուրիստական վիզա:

Ամրիթսար նահանգից Ջաթինդինգ Սինգհը , Բոլթայից Շամշեր Սինգհը և նրա կինը՝ Պինկինը և ևս մեկ անհայտ անձը սոցիալական ցանցերի միջոցով տեսանյութ են տարածել, որտեղ նրանք պահանջում են Մաննի աջակցությունը:

Նրանք կոչ են արել խորհրդարանի անդամներին միջոցներ ձեռնարկել տուրիստական գործակալների դեմ, պնդելով, որ Զիլվան և Պատտիից յոթ տուրիստական գործակալները խաբել և խարդախությամբ տուրիստական վիզայով իրենց ուղարկել են Հայաստան:

Տեսանյութում երիտասարդները պնդել են, որ հինգ օր կերակուր չեն ունեցել և տանտերն էլ պահանջել է լքել կեցության վայրը:

Շամշերի եղբայրը` 28-ամյա Յագեդ Սինգհը Կապուրալանից ասել է, որ իր ընկեր Գուրդև Սինգհիի միջոցով կապվել է Հայաստանում գտնվող տուրիստական գործակալի հետ և ասել. «Իրենք 4 ռուփի են վճարել իր եղբոր Շամշերիի և նրա կնոջ Փինկիի աշխատանքային վիզայի համար: Նրանք անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին լքել են երկիրը, սակայն աշխատանք չեն ստացել և երկու ամիս է ապրում են անմխիթար կյանքով», – ասել է նա՝ հավելելով, որ Պենժաբի ոստիկանությունը չի գործում, չնայած 15 օր առաջ ոստիկանության Զիլվան բաժնում բողոք է ներկայացրել:

Այդ նույն ժամանակ Բհագվանտ Մանն անհանգստանալով իրավիճակից ասել է, որ գործի մանրամասներն ստանալուն պես կներկայացնի արտաքին գործերի նախարարություն: «Հուսով եմ, որ շուտով երիտասարդները կվերադառնան: Նման իրավիճակում հայտնված շատերն ինձ դիմում: Ես կոչ եմ անում բոլորին նախօրոք ստուգեն օտարերկրյա գործակալների հավաստիությունը և վստահելիությունը», – ասել է նա:

Խոսելով Պենժաբի կառավարության մասին Մանն ասել է. «Նույնիսկ մի շարք դեպքերից և բողոքներից հետո կառավարությունը տուրիստական գործակալությունների գործունեությունը չի կասեցնում: Նրանք պետք է փակեն բոլոր չգրանցված տուրիստական գործակալությունները»:

Ոստիկանության պետի տեղակալ Դավիդինգ Սինգհը հայտարարել է, որ երկու եղբայրների և ընտանիքների անդամների հայտարարության հիման վրա գործ է հարուցվել մարդկանց թրաֆիքինգի հոդվածով։ «Հայաստանում գտնվող գործակալը ձերբակալված է, իսկ մյուս մեղադրյալները դեռ ազատության մեջ են։ Շարունակվում են նրանց որոնման աշխատանքները», – ասել է նա:

Share

About the author

AAVR administrator