Միգրացիայի միջազգային կազմակերպությունն իրականացնում է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում. զոհերի նույնականացման, պաշտպանության և ուղղորդման համակարգերի բարելավում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄՄԿ Զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրը նպատակ ունի նպաստել միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության բարելավմանը և համապատասխան պետական կառույցների կարողությունների ամրապնդմանը՝ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և կանխարգելման համար:
Աշխատանքային միգրացիայի և թրաֆիքինգի գնահատման արդյունքում ՄՄԿ-ն ունեցել է կարևոր ձեռքբերում՝ մշակելով թրաֆիքինգի ցուցանիշներ, որոնք ներկայացված են հետազոտության արդյունքների հիման վրա կազմված Զեկույցում։ Այս ցուցանիշները նախատեսվում է ներառել Workpermit.am համակարգում՝ նպատակ ունենալով նպաստել թրաֆիքինգի հնարավոր զոհերի նույնականացմանը։
Ծրագրի շրջանակներում հունիսի 12-ին և 13-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄՄԿ-ի կողմից կազմակերպվել էր միջազգային փորձագետ Քրիստինա Տուցենիսի կողմից Զեկույցի ներկայացում և քննարկում՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ներգրավված են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբում։
Ըստ փորձագետի 2022 թ.-ին Հայաստանում աշխատանքի թույտվության տրամադրման էլեկտրոնային համակարգում գրանցվել է ավելի քան 20 երկրներից աշխատանքային միգրանտների շուրջ 11.000 դիմում, ինչը բացայտել է տուժողների նույնականցման և ուղորդման համակարգի խոցելի կողմերը, որոնք կարող են թրաֆիքինգի պատճառ դառնալ։
Հայաստանում միգրանտները բախվում են թրաֆիքինգի, շահագործման և վատ վերաբերմունքի ռիսկերի՝ պայմնավորված հաշվառման, վերահսկողության և պաշտպանական մեխանիզմներում առկա բացերով։ Թրաֆիքինգի զոհերի նկատմամբ իրականացվում են չարաշահումներ, որոնք ոտնահարում են նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, անձնական ազատության և անձեռնամխելիության իրավունքը, ստրկությունից, ծառայությունից, հարկադիր աշխատանքից ազատ լինելու իրավունքը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքը և արդար և բարենպաստ պայմաններում աշխատելու իրավունքը։ Արդարադատության մատչելությունը թրաֆիքնգի զոհերի համար կարող է խոչնդոտվել տարբեր գործոններով, ներառյալ գենդերային կարծրատիպերը, նախապաշարմունքները, մշակույթի խոչնդոտները, վախն ու ամոթը։ Այս խնդիրները կարող են պահպանվել հետաքննության և դատավարության ամբողջ ընթացքում, հատկապես որոշակի խմբերի նկատմամբ, որպիսք են կանայք, երիտասարդները, գենդերային բռնության զոհ դարձած անձինք, միգրանտները, փախստականները և ապաստան հայցողները, էթնիկ փոքրամասնությունները, հաշմանդամություն ունեցող անձինք։
Ծրագիրը որդեգրում է համապարփակ մոտեցում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարելու համար՝ կիրառելով նույնականացման և ուղորդման արդյունավետ մեխանիզմներ, որոնք առաջնահերթություն են տալիս թրաֆիքինգի հնարավոր զոհերի (ԹՀԶ) պաշտպանությանը և նրանց իրավունքներին։ Դա արվում է ազգային մակարդակով համկարգերի ամրապնդման և իրազեկման բարձրացման և կարողությունների զարգացմանն ուղված միջոցառումների իրականացման միջոցով՝ ներգրավելով պետական շահագրգիռ կողմերին, մասնավոր հատվածին և միգրանտներին։ Ծրագիրը ցուցաբերում է իրավունքների վրա հիմնված մոտեցում միգրանտների և (հնարավոր) ԹՀԶ-ների պաշտպանության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում՝ համագործակցելով տեղական շահագրգիռ կողմերի հետ և նպաստելով այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ է հարգում և պաշտպանում եմ մարդու իրավունքները։
ՄՄԿ-ն նպատակ ունի տարբեր միջոցառումների միջոցով նպաստել թրաֆիքինգի կանխարգելմանը և Հայաստանում հնարավոր զոհերի նույնականացմանը։ Ծրագիրը թույլ կտա բացահայտել աշխատանքային միգրացիայի և միգրանտների աշխատանքի ընդունման գերակշռող օրինաչափությունները, մշակել իրազեկման նորարական համակարգ՝ հիմնված աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգում տվյալների վերլուծության գործիքի վրա, ընդլայնել պետական և ոչ պետական կառույցների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հնարավորությունները և գենդերային խնդիրները հաշվի առնող նպատակային տեղեկատվություն տրամադրել միգրանտներին, աշխատողներին, գործատուներին և տեղական համայնքներին։
About the author