Journalist.am-ի հարցազրույցը հոգեբան Ինեսա Սայադյանի հետ։
Հղումը՝ https://journalist.am/archives/32948?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3-woPK2ZU2xyfci8TLafEE_BYx7R6EsbKgt_JvHg_ON4EOZCTv_cbqEDs_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw
-Որո՞նք են թրաֆիքինգի ընդհանուր հոգեբանական ազդեցությունները վերապրածների վրա:
-Քանի որ գոյություն ունեն մարդկանց տարբեր տարիքային խմբեր, սոցիալական կարգավիճակներ, ազդեցությունները և հետևանքները ևս կտարբերվեն։ Սակայն եթե փորձենք ընդհանրացնել, կառանձնանան հետևյալ զգացումները․
-Ինչպե՞ս կարող են թրաֆիքինգի վերապրածները հաղթահարել տրավման և հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD):
-Անշուշտ, հոգեբանի հետ տարվող աշխատանքները պարտադիր են։ Չնայած նրան, որ յուրաքանչյուր մարդ յուրովի է, բայց նման իրավիճակում հայտնված մարդկանց համար ցանկալի կլինի, որպեսզի լինեն ընտանեկան, ընկերական միջավայրում։ Փորձել գտնել զբաղմունք (հոբբի), որը կօգնի կտրվել տանջող մտքերից։ Չի բացառվում, որ տրավման կարող է լինել խորը, և կարիք լինի դիմել հոգեբույժի խորհրդվատությանը ու ընդունել որոշակի պրեպարատներ։
-Կա՞ն հատուկ նշաններ կամ վարքագիծ, որոնք կարող են ցույց տալ, որ ինչ-որ մեկը թրաֆիքինգի զոհ է:
-Որպես էդպիսին՝ ոչ։ Եթե այցելուն ամենասկզբից չի ասում կամ թերապիայի չի գալիս հենց այդ «դեպքից» հետո, հոգեբանը աշխատանք վարելիս՝ խորանալով հասնում է խնդրի արմատին և այդժամ տարվում են համապատասխան աշխատանքներ։
-Ի՞նչ թերապևտիկ մոտեցումներ կամ միջամտություններ են արդյունավետ թրաֆիքինգի վերապրածներին օգնելու համար:
-Եթե թրաֆիքինգի զոհը երեխա է (օրինակ 6-11տ․) կիրառվում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ արտ-թերապիան, ավազե թերապիան, վերարտադրողական թերապիան և այլն։ Իսկ եթե զոհը չափահաս է, հոգեթերապիայի ընթացքում տարվող աշխատանքների ժամանակ թերապևտը, հետազոտելով այցելուին, հասկանալով տրավմայի խորության աստիճանը, որոշում է, թե ինչ աշխատանք պիտի տարվի զոհի հետ։
-Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները և ընկերները աջակցել թրաֆիքինգի փորձ ունեցող սիրելիին:
-Այս հարցը շատ նուրբ մոտեցում է պահանջում։ Թրաֆիքինգի զոհ համարվում է ոչ միայն անձը, որը ենթարկվել է թրաֆիքինգի, այլ նաև նրա հարազատները, ընտանիքի անդամները և ընկերները։ Ուստի նրանց ևս հոգեբանի աջակցություն է անհրաժեշտ։ Նրանց մոտ ևս կարող են առաջ գալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են վախը, տագնապը, հիասթափությունը։ Այստեղ շատ կարևոր է լինել միմյանց կողքին։ Թվում է` դա շատ պրիմիտիվ լուծում է, բայց այն ամենաարդյունավետն է այս դեպքում։
-Որո՞նք են թրաֆիքինգի երկարաժամկետ հոգեբանական հետևանքները և ինչպե՞ս կարելի է դրանք լուծել:
-Ցավոք, այո՛, կարող են լինել երկարաժամկետ հետևանքներ և դրանք կարող են դրսևորվել տարբեր ձևերով։ Երկարաժամկետ հետևանքները պահանջում են ոչ միայն հոգեբանի օգնություն, այլ նաև հոգեբույժի աջակցություն։ Հիմնական հետևանքներն են․
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները – դրանք կպչուն մտքերն են, որոնք ուղեկցվում են «անընդհատ» վախերով, այն մտքով որ դեպքը կկրկնվի, ինքնաքննադատմամբ (ինքնամեղադրանքով): Նման խանգարման ստացման դեպքում առաջ է գալիս կոմպուլսիվ գործողություններ անելու հատվածը։ Նա սկսում է հավատալ, որ եթե անի և անցկացնի ինչ-որ գործողություն, այլևս նրա հետ այդպիսի դեպք չի լինի։
Կատատոնիա – սա շիզոֆրենիայի և պսիխոզների ախտանշախումբ է։ Կատատնիան դրսևորվում է երկու ձևով՝ անշարժություն և գրգռվածություն։ Առաջին դեպքում մարդը քարանում է և ոչինչ չի անում, իսկ երկրորդ դեպքում անկանոն շարժվում և անկառավարելի է դառնում։
Ագրեսիա – այս ժամանակ մարդը դառնում է շատ կոպիտ։ Անգիտակցաբար վնասում է իր շրջապատի մարդկանց՝ չհասկանալով, որ դա կարող է ճակատագրական լինել նրանց համար։ Նույնիսկ չնչին բանից մարդը կարող է այնպես բորբոքվել և բարկանալ, որ վնասի ինքն իրեն։ Ագրեսիան ուղեկցվում է աֆեկտային պահվածքով։
Դեպրեսիա – դեպրեսիայի ժամանակ մարդը դառնում է ինքնամփոփ, չշփվող։ Նրա կյանքը դառնում է մռայլ և մոխրագույն։ Նա սկսում է կարծել, որ ոչ ոքի պետք չէ և իրեն չեն սիրում։
Սուիցիդալ վարք- սա ամենածավալուն և ամենաբարդ հետևանքն է։ Մարդուն սկսում են տանջել ամոթը ինքնամեղադրանքը, վախերը, և նա որոշում է դիմել սուիցիդի։
-Արդյո՞ք կան ուղեցույցներ` ինչպես խոսել երեխաների կամ դեռահասների հետ թրաֆիքինգի և առցանց շահագործման ռիսկերի մասին:
–Մեր օրերում հոգեբանությունն ունի շատ կարևոր և նշանակալից դեր դպրոցականների կյանքում։ Կան շատ ուսումնական հիմնարկներ, որտեղ հոգեբանական դասընթացները պարտադիր առարկա են համարվում։ Կարծում եմ՝ դեռ դպրոցական տարիքից անհրաժեշտ է երեխաների և դեռահասների հետ խոսել նմանատիպ դեպքերից և զգուշացնել դրանց հնարավորության մասին։ Ցավոք, չկա հստակ ուղեցույց, որպեսզի հոգեբանը ասի, և երեխան կամ դեռահասը զերծ մնան թրաֆիքինգից։
-Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կարող են ձեռնարկել անհատները և համայնքները՝ թրաֆիքինգի ռիսկը նվազեցնելու համար:
–Կա մի վարկած՝ «Իրազեկված ես՝ պաշտպանված ես»։ Ես համաձայն չեմ այս վարկածի հետ, քանի որ իրազեկված լինելը դեռ չի նշանակում, որ մարդը իրեն կկարողանա ճիշտ ձևով դրսևորել այս կամ այն իրավիճակում։ Իմ կարծիքով, իրազեկումը պետք է լինի ոչ միայն հոգեբանական կամ այլ դասընթացների շրջանակներում, այլ նաև անհրաժեշտություն կա «ֆիզիկական իրազեկման»։ Այսինքն ֆիզիկական պատրաստվածությունը միշտ տեղին է, կլինի դա ինքնապաշտպաբական դասընթաց կամ պարզապես սպորտ։ Կարծում եմ՝ անհրաժեշտ են նաև այլ ոլորտի մասնագետների խորհրդատվությունները և դասընթացները։
Հարցազրույցը՝ Անահիտ Նահապետյանի
4-րդ կուրս
About the author