Mitk.am: «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․

ByAAVR

Mitk.am: «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․

Հայտնի է դարձել, թե Անթալիայում ապաստանված ուկրաինացի երեխաների հետ ինչպես են վարվել: Թուրքական մեդիայում տարածվող լուրերում այդ իրադարձություններն ամբողջացվել են «Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել» ձևակերպմամբ:

Մասնավորապես «Առանց պատերազմ մանկություն ծրագրի» շրջանակներում Ուկրաինայից Թուրքիա բերված երեխաները ենթարկվել են տարատեսակ բռնության: Ռուսլան Շոստակ անունով մարդու կողմից հիմնված «Շոստակ հիմնադրամի» իրականացրած ծրագրով 2022-ի փետրվարից հետո 510 երեխա Ուկրաինայում գտնվող հաստատություններից ժամանակավորապես տեղավորվել էին Անթալիայի հյուրանոցներ և երեխաների պաշտպանություն տեղական հաստատություններ, փոխանցում է Էրմենիհաբեր-ը։

Նշվում է, որ 2024-ի մարտին կարևոր մի պատվիրակություն ուսումնասիրություն է անցկացրել երեխաներին ապաստանած Անթալիայի «Beldibi» հյուրանոցում և համապատասխան զեկույց պատրաստել: Դրանում ներառված էին Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատարի, Դնիպրոպետրովսկ շրջանի ռազմական վարչության, Թուրքիայի հանրային աուդիտի հաստատության և «UNICEF»-ի Թուրքիայում գտնվող գրասենյակի ներկայացուցիչներ:

Չնայած նրան, որ զեկույցը չի հրապարակվել, միջազգային հետազոտող լրագրողների ցանցը՝ «Կազմակերպված հանցագործության և կոռուպիցայի զեկուցման նախաձեռնությունը» (OCCRP) կարողացել է հասանելիություն ստանալ այդ փաստաթղթին: Ինչպես նշում է աղբյուրը՝ ուկրաինացի 11 պաշտոնյայի ստորագրությամբ զեկույցում անտեսման և բռնության ահասարսուռ դեպքեր են արձանագրվել:

Ընդգծվում է, որ պաշտոնական այդ զեկույցով փաստարկվել էր երեխաների անտեսումը, հոգեկան և սեռական բռնության ենթարկվելը: Բացի այդ, զեկույցում շեշտվել է, որ 2 աղջիկ երեխա հյուրանոցի աշխատողների ոտնձգությունների հետևանքով հղիացել են:

Աղբյուրը՝ https://mitk.am/2025/12/03/%d5%b8%d6%82%d5%af%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a4/?fbclid=IwY2xjawOinoJleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeD-wawxcyFwm71gkoftGKRyy0jr8fEZASUt0ngn3o8sD9kAmxkvXUJp6_awI_aem_pGQDMRHsNXCG7WeOFC_IAQ

Share

About the author

AAVR administrator