ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագրի շրջանակում, 2024 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և սեռական բռնության ենթարկված անձանց ծառայություններ է մատուցելու դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարական կազմակերպությունը (ՍԲՃԿ ՀԿ-ի նախագահ՝ Տաթևիկ Աղաբեկյան, թեժ գծի հեռախոսահամար՝ +374-77-991280)։
Ստորև ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) ձևաթուղթ, որտեղ ներկայացված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հավանական զոհերին տրամադրվող աջակցության տեսակները։
About the author