Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի շրջանակում «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում իրազեկման դասընթաց է անցկացվել։
Դասընթացի նպատակն է նպաստել հանրության շրջանում մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման հետ կապված երևույթների բացահայտման և կանխարգելման վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձացմանը։ Դասընթացին մասնակցել են «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ու «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ների աշխատակիցներն, ինչպես նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» 14-18 տարեկան երեխաներն ու նրանց ծնողները։
Այցի ընթացքում ներկայացվել է թրաֆիքինգ երևույթը, շահագործման ձևերն ու ցուցիչները, զոհերի կատեգորիաները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին, թրաֆիքինգի զոհերի նույնացման մարտահրավերների գիտակցմանն ու հասցեավորմանը։
Նախարարության և «Ամքոր Հայաստանի» համագործակցության շրջանակում հանրային իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և նախարարության համակարգում գործող՝ երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում հանդիպումներ կլինեն մասնագետների և երեխաների հետ։
Հղում՝ https://www.mlsa.am/?p=31190
About the author