Ինչու են ԱՄՆ պետդեպարտամենտի փորձագետները Ռուսաստանը ներկայացրել այն երկրների շարքում, որտեղ թրաֆիքինգ երևույթն առավել անտեսված է, իսկ դրա դեմ պայքարը անարդյունավետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա զեկույցը, որում ներկայացված է բոլոր երկրներում տիրող իրավիճակը, ձեռնարկվող քայլերը և կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։
Պետդեպարտամենտը տալիս է նաև երկրների դասակարգում ըստ խմբերի՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է տվյալ երկիրն արդյունավետ պայքարում թրաֆիքինգի դեմ։ Ռուսաստանը տեղ է զբաղեցրել վերջին խմբում `Իրանի, Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և այլ երկրների հետ միասին: Սա եվրոպական բոլոր երկրների ամենավատ ցուցանիշն է: NEWS.ru- ն պարզել է, թե որքանով է արդարացի նման գնահատականը և ինչու է այդ խնդրի դեմ պայքարը Ռուսաստանում այդքան դժվար:
Նյութն ամբողջությամբ՝ https://news.ru/investigations/rf-postavili-na-odnu-stupen-s-afganistanom-po-rasprostraneniyu-rabstva/
About the author