Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ Պետքարտուղարություն կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և մոնիտորինգի դեմ պայքարի և միջազգային կրոնական ազատությունների գրասենյակում:
Նա ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու այս ոլորտում առկա մարտահրավերները։ Գրիգորյանը նշել է մարդկանց թրաֆիքինգի դեպքերի բացահայտման և արդյունավետ քննության ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչը կարող է փոխել իրավիճակը։
About the author