«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրին միանալու է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը

ByAAVR

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրին միանալու է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը

ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի անդամները հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ՄԻՊ-ի հետ հնարավոր համագործակցության ուղիներն ու հեռանկարները, մասնավորապես՝ թրաֆիքինգի հավանական զոհերի՝ (այդ թվում՝ պետական խնամքի հաստատություններում շահագործվող երեխաների) նույնացմանն ուղղված ջանքերի ավելացման, թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության ծառայությունների շրջանակի և որակի կատարելագործման, ինչպես նաև` քրեական վարույթի ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության գերակշռմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

ՄԻՊ քրեական դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը հայտնեց ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը թրաֆիքինգի դեմ պայքարի, այդ թվում թրաֆիքինգի հավանական զոհերի (ներառյալ՝ պետական խնամքի հաստատություններում շահագործվող երեխաների) նույնացմանն ուղղված ջանքերի ավելացման, թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության ծառայությունների շրջանակի և որակի կատարելագործման շրջանակում մեկնարկած և նախատեսվող ծրագրերին աջակցության տրամադրման վերաբերյալ։

Ընդգծելով ՄԻՊ-ի հետ համագործակցության կարևրությունը ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշել է․ «ՄԻՊ-ի հետ համագործակցությունն, անշուշտ, մեծ առաջընթաց կապահովի թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված այս ծրագրի իրկանացման հարցում, քանի որ այս կառույցը ունի սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակ և բացառիկ դեր մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման պրոցեսում»։

Համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ կիրազեկենք հաջորդիվ։

Share

About the author

AAVR administrator