Բուլղարիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց կասկածում են մարդկանց մուրացկանության ու մարմնավաճառության հարկադրելու նպատակով միջազգային մաքսանենգության կազմակերպման մեջ, ձերբակալվել են Շվեյցարիայում։ Տեղեկությունը հաղորդում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):
Բոլոր ձերբակալվածները եղել են երկրի հյուսիս-կենտրոնական շրջանի Լուկովիտ (Լովեչսկի շրջան) քաղաքից։ Այսօր առավոտյան Շվեյցարիայի դատախազության աշխատակիցներն ու քննիչները ժամանել են Լուկովիտ՝ քաղաքի գնչուական թաղամասում հատուկ գործողություն իրականացնելու համար: Ամբողջ շրջանը շրջափակվել է բուլղարական ժանդարմերիայի և ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի ուժերով։
«Մենք հարցաքննում ենք վկաներին, խուզարկությունների ժամանակ գտել ենք նյութեր, որոնք անհրաժեշտ էին մեր շվեյցարացի գործընկերներին։ Հայտնաբերվել են բանկային փաստաթղթեր, որոնց միջոցով դրամական փոխանցումներ են իրականացվել», – հայտարարել է Բուլղարիայի գլխավոր դատախազի տեղակալ Բորիսլավ Սարաֆովը։
Նրա խոսքով՝ շվեյցարացի քննիչները խմբավորման գործունեությունը որակել են որպես «շահագործում և ստրկության մեջ պահել»։ Ժնև և Լուգանո տեղափոխված քաղաքացիների վիճակը շատ ծանր էր. նրանք ստիպված էին զբաղվել մարմնավաճառությամբ կամ մուրացկանությամբ և ապրում էին կամուրջների տակ։
Վեց ձերբակալվածներ կներկայանան Շվեյցարիայի դատարան։ Տեղական օրենսդրության համաձայն՝ նրանց մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում։
Հղումը՝ https://armeniasputnik.am/20221108/shvejcariajum-bulgharaci-strkaterer-en-dzerbakalvel-51039647.html
About the author