Միջազգային թրաֆիքինգի կազմակերպիչը, որը հետախուզվում էր Բելգիայի իշխանությունների կողմից, բերման է ենթարկվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Դ. Գուրդևը (ենթադրաբար Հնդկաստանից – խմբ.), որը հետախուզվում էր 2020թ. սեպտեմբերի 9-ից, բերման է ենթարկվել Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը ստուգելիս և անմիջապես ձերբակալվել է:
Ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Հայաստանում Ինտերպոլի բյուրոյին, ինչպես նաև Հայաստան Հանրապետության գլխավոր դատախազությանը:
About the author