ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հրապարակեց աշխարհում մարդկային թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ-2016թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Յուրաքանչյուր երկրի համար նշվում է մարդկային թրաֆիքինգի ծավալը, կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարելու գործադրված ջանքերը և աշխարհում՝ներառյալ ԱՄՆ-ում, մարդկային թրաֆիքինգի հանդեպ միտումները: Չորս տարի շարունակ Հայաստանը գտնվում է 1-ին երկրների շարքում, որոնք ճանաչվում են որպես մարդկային թրաֆիքինգի դեմ լիակատար պայքարին նվիրված երկրներ: Զեկույցում ընդգծվում է Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի առանցքային դերը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից: «Այս աշխատանքային խմբի հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպիսի նվաճումների կարելի է հասնել այն դեպքում, երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը իրար լսում են և համագործակցում», ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Այս աշխատանքային խումբը օրինակ է ծառայում բարդ և դժվարին խնդիրների դեմ պայքարելու գործում»:
Կառավարության կողմից տրամադրված միջոցները, որոնք ուղղված էին մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարին, համապատասխան օրենքների ընդունումը, մարդկային թրաֆիքինգով զբաղվող անձանց հետապնդումը, կանխարգելիչ և մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնող գործողությունները, ինչպես նաև մարդկային թրաֆիքինգի զոհերի ինքնությունը հաստատող պաշտոնական կոմիտեի հիմնադրումը և մարդկային թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմների վերջնականացումը թվարկվում են այն նշանակալից զարգացումների շարքում, որոնք նպաստեցին Հայաստանի դիրքը պահպանելու գործում:
Զեկույցը կարդացեք այստեղ:
About the author