Հունիսի 8-ին «ՆՓԱԿ»-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ռեժիսոր և կինոարտադրող, փառատոնի ժյուրիի անդամ, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի «Ստեղծագործողը դեմ առ դեմ սոցիալական խնդրին» թեմատիկ վարպետության դասը: Read More
Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող տիկին Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների հանդեպ բռնության դեպքերին: Read More
Ինչպես արդեն գրել էինք, ապրիլի 25-ին Մոսկվայում կայացավ «LIME» սոցիալական գովազդի 5-րդ միջազգային փառատոնը, որին Հայաստանից մասնակցում էր երկու կազմակերպություն` «Ռադիո Վանը» և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որոնք փառատոնից տուն են վերադարձել մրցանակներով: Read More
ՄԱԿ-ի «Թրաֆիքինգի զոհերի Վստահության Հիմնադրամ»-ը օգնում է թրաֆիքինգի զոհերին (հատկապես կանանց և երեխաներին) վերականգնել արժանապատվությունը և կյանքի բնականոն ընթացքը, այս մասին ասվել է «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13 կոնգրես»-ի ընթացքում, որը տեղի է ունենում 2015 թ. ապրիլի 12-19 Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Read More
Սիրելի բարեկամներ՝ լրագրողներ և գործընկերներ, աջակիցներ և կամավորներ,
մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն “Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Երևանյան գրասենյակի” աջակցությամբ շարունակում է “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագիրը: Read More
Վերջերս Երևանի Մարիոթ հյուրանոցում կայացավ «Մարդկանց թրաֆիքինգ շահագործման նպատակով. Հայաստանյան իրավիճակն ու իրականացվող գործողությունները և միջազգային փորձ» մեկօրյա դասընթացը դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար: Read More
Նոյեմբերի 29-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում կայացավ “Ուսանողական բանավեճ” հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որը անց է կացվում “Քաղաքացիական ներգրավվածություն – ուսանողական բանավեճեր” ծրագրի շրջանակներում: Read More
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ օրակարգի քննարկվեց նաև կառավարության կողմից ներկայացված “Մարդկանց թրաֆինքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների մասին, օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն էր` ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ստորև ներկայացնում էնք զեկույցի ամբողջական տեքստը.
Read More
Հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Գուոմոն ստորագրել է օրենսդրական մի նախագիծ, որը կպաշտպանի թրաֆիքինգի երիտասարդ զոհերին՝ տրամադրելով պաշտպանության երկու տեսակ`զոհի վկայությունների հանրայնացման սահմանափակում և նախկինում թրաֆիքնիգի հետևանքով դատապարտված անչափահասների ապաքրեականացում: Read More
Հոկտեմբերի 18-ը Մեծ Բրիտանիայում նշվեց որպես Ստրկության դեմ պայքարի օր, իսկ Եվրոպայում՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի օր: Այս օրերը կարևորում են հակաստրկական համամարդկային շարժումն այնպիսի ժամանակներում, երբ ստրկության մեջ գտնվող մարդիկ թվով ավելի շատ են, քան 350 տարի գոյություն ունեցող Տրանսատլանտյան ստրկական առևտրային քաղաքականությունը (Transatlantic Slave Trade):