«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը հայտարարում է մրցույթ՝ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ազգային փորձագետների կարճաժամկետ ծառայությունների ձեռքբերման համար
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի թիրախային նպատակներից է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցության ծառայությունների պատշաճ իրականացումը, բարձացնել տրամադրվող աջակցության ծառայությունների որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև նպաստել դրանց թափանցիկ կարգով պատվիրակմանը գործընկեր ՀԿ-ներին։
Այս նպատակով, Ծրագրի շրջանակներում մշակվել և 06.10.2022թ-ի ՀՀ Կառավարության N 1538 – Ն որոշմամբ ուժի մեջ են մտել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում» որակի նվազագույն չափորոշիչները։
Որակի նվազագույն չափորոշիչները միտված են բարձացնելու մատուցվող ծառայությունների որակը և դրանց արդյունավետությունը՝ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի ինտեգրման և վերականգնման գործընթացի բարելավմանը։
Առաջնորդվելով վերոնշյալ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում» որակի նվազագույն չափորոշիչներով և Ծրագրով նախանշված պահանջներով անհրաժեշտ է իրականացնել շարունակական աշխատանք ոլորտային իրավական կարգավորումների և մեխանիզմների ներդաշնակեցման և լրամշակման՝ մասնավորապես ուղղված ԱՍՀՆ-ի կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցության ծառայությունների պատշաճ ու թափանցիկ պատվիրակմանը գործընկեր ՀԿ-ներին։ ԱՍՀՆ-ի հետ համագործակցության և ոլորտային ուսումնասիրության ու քննարկումների արդյունքում նախանշվել է իրականացնել նմանօրինակ մի քանի իրավական ակտների և աշխատակարգային մեխանիզմների լրամշակում և բարելավում, որոնցից առաջնայինն է ՀՀ կառավարության 2015 թ․ 851-Ն «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» որոշման բարեփոխումը։
Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգի բարելավման արդյունքում առաջիկայում կիրականացվի նաև հաջորդող իրավական ակտերի և ԱՍՀՆ աշխատակարգային մեխանիզմների բարելավման և ներդաշնակեցման աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կնպաստեն գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացին։
ՁԵՌՔԲԵՐՎԵԼԻՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցության ծառայությունների պատշաճ ու թափանցիկ կարգով գործընկեր ՀԿ-ներին պատվիրակման ապահովման նպատակով անհրաժեշտ է․
Հիմնվելով ՀՀ կառավարության 2022թ-ի N 1538 – Ն որոշմամբ սահմանված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում» որակի նվազագույն չափորոշիչների վրա և ազգային ոլորտային օրենսդրության ու միջազգային դրական փորձի համակողմանի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ՝ կատարել ՀՀ կառավարության 2015 թ․ 851-Ն «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» որոշման լրամշակման և բարելավման աշխատանքներ և Ծրագրային թիմի ուսումնասիրությանը ներկայացնել որոշման լրամշակված նախագիծը։
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Ծրագրային թիմ, ԱՍՀՆ իրավասուներ, Պատվիրատուի կողմից որոշված այլ շահագրգիռներ։
ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կրթություն
իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և/կամ բարձրագույն կրթություն հարակից այլ վերաբերելի սոցիալական գիտությունների ոլորտում (գիտական աստիճանի առկայությունը ցանկալի է)։
Աշխատանքային փորձ
*Մասնագիտական ստաժում կդիտարկվի միայն վերջին հինգ տարիների ընթացքում դիմումատուի աշխատած ժամանակաշրջանը:
**Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում ծավալած իրավաստեղծ և/կամ պրակտիկ գործունեությունը կդիտվի առավելություն։
Լեզուների իմացություն
հայերենի, ռուսերենի և անգլերենի մասնագիտական իմացություն։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Պահանջվող փաստաթղթերը պետք է ուղղարկել sacc.arm@gmail.com էլ.հասցեին մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը։
Ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և այդ փուլում ընտրված թեկնածուները ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին լրացուցիչ կծանուցվի:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:
About the author