“Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն” ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում ազգային փորձագետի կարճաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ/ TERMS OF REFERENCE (TOR)
2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի թիրախային նպատակներից է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ ԱՍՀՆ) կողմից պատվիրակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին և զոհերին աջակցության/ վերաինտեգրման ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների հզորացումը և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին և զոհերին տրամադրվող աջակցության/ վերաինտեգրման ծառայությունների բարելավումը և կատարելագործումը։
Ծրագրով նախանշված գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ անհրաժեշտ է իրականացնել ԱՍՀՆ-ի կողմից պատվիրակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին և զոհերին աջակցության/ վերաինտեգրման ծառայություններ տրամադրող տեղական ՀԿ-ների մասնագետների կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի և զոհերի հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածությանը, ինչպես նաև զոհակենտրոն և երեխայաընկեր մոտեցումների ներդրմանն ուղղված վերապատրաստում, որը կկազմակերպվի և կիրականացվի Ծրագրի համակատարող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի (այսուհետ՝ ՍԲՃԿ) կողմից:
ՁԵՌՔԲԵՐՎԵԼԻՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ
Մրցույթի արդյունքում ընտրված փորձագետը համագործակցային սկզբունքով իր մասնագիտական գիտելիքով պետք է աջակցի ՍԲՃԿ-ին դասընթացի իրականացման գործընթացում: Դասընթացը պետք է իրականացվի ԱՍՀՆ-ի կողմից պատվիրակված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին և զոհերին աջակցության/ վերաինտեգրման ծառայություններ տրամադրող տեղական ՀԿ-ների մասնագետների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված «Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման բնութագիրը և թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանությունն ու աջակցությունը» խորագրով վերապատրաստման մոդուլի հիման վրա, որը ներառում է՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, գործող միջազգային և ազգային ոլորտային օրենսդրության, զոհերի նույնացման, աջակցության տրամադրման և ուղղորդման, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերի և զոհերի հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության, զոհակենտրոն և երեխայաընկեր մոտեցումների ներդրմանն առնչվող թեմաներ։
Փորձագետը պետք է նախապես ուսումնասիրած լինի «Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման բնութագիրը և թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանությունն ու աջակցությունը» խորագրով վերապատրաստման մոդուլը և դրան կից կառավարության որոշումները, ծառայության մատուցման շրջանակում կատարի ՍԲՃԿ մասնագետների ուղղորդում, վերապատրաստման մասնակիցների համար մեկնաբանի մոդուլին կից ներկայացվող իրավական ակտերը. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները /ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1534-Ն որոշում/, Որակի նվազագույն չափորոշիչներ մարդկանց թրաֆիքինգի զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում /ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1538 – Ն որոշում/, աջակցի վերապատրաստման սահիկաշարի պատրաստման գործընթացում:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԱՍՀՆ-ի կողմից պատվիրակված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին և զոհերին աջակցության/ վերաինտեգրման ծառայություններ տրամադրող տեղական ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման արդյունքում կապահովվի ՀԿ-ների մասնագետների հատուկ մասնագիտական հմտությունների ու կարողությունների կատարելագործումը, ինչն էլ կնպաստի մարդկանց թրաֆիքինգի հավանական զոհերին և զոհերին տրամադրվող աջակցության բարելավմանը, այդ թվում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի և զոհերի հետ աշխատանքում տրավմաների տեղեկացվածության ապահովմանը և զոհակենտրոն ու երեխայաընկեր մոտեցումների վրա հիմնված աջակցության տրամադրմանը։
Վերապատրաստման թիրախը ընտրվել է ծրագրային թիմի կողմից այսօր ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի և զոհերի հետ աշխատանք իրականացնող, ինչպես նաև կառույցներ, որոնք կարող են իրենց գործունեության ընթացքում դուրս բերել, բացահայտել և նույնացնել նշված դեպքերը և կատարել գրագետ և զոհակենտրոն ճգնաժամային միջամտություն և ուղղորդում, այդ թվում նաև երեխաների, փախստականների և այլ թիրախ խմբերի հետ աշխատող կառույցներ:
ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
ՍԲՃԿ և ՎՎ թիմ, պատվիրատուի կողմից որոշված այլ շահագրգիռ կառույցներ։
ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կրթություն – իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
Աշխատանքային փորձ – հինգ տարվա մասնագիտական ստաժ, որից առնվազն մեկ տարին պետք է կապված լինի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում մասնագիտական նյութերի մշակման և/կամ վերապատրաստման (ուսումնական) մոդուլների ձևավորման, ինչպես նաև որպես դասընթացավար՝ մասնագիտական վերապատրաստումների անցկացման փորձի հետ:
Լեզուների իմացություն – հայերենի, ռուսերենի և անգլերենի մասնագիտական իմացություն։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղղարկել ՍԲՃԿ. sacc.arm@gmail.com էլ.հասցեին մինչև հունիսի 14-ը ներառյալ:
About the author