Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Մրցույթի կազմակերպիչ` «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 07-ը մարտի 2023թ.
2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի թիրախային նպատակներից է հանրային իրազեկման բարձրացումը և զոհերին տրամադրվող աջակցության ժամանակ զոհակենտրոն մոտեցումների խթանումը/զարգացումը։
Ծառայության նկարագրությունը`
Մրցույթի արդյունքում ընտրված իրավաբան-փորձագետը պետք է իրավական ձևակերպումների և մոտեցումների տեսանկյունից գնահատի և խմբագրի ծրագրի շրջանակներում ստեղծված և իրեն փոխանցված հանրային իրազեկման համար նախատեսված նյութերը։ ։
Մրցույթի արդյունքում ընտրված իրավաբան-փորձագետի հետ կկնքվի քաղաքացիաիրավական պայմանագիր` մեդիա նյութերի տեքստերի իրավական խմբագրման համար։
Պայմանագրի ժամկետը`
2023թ.-ի մարտի 20-ից մինչ 2024թ.-ի ապրիլի 20-ը։
Ներկայացվող պահանջները`
Դիմումը պետք է ներառի`
Մրցույթին դիմելու կարգը`
Առաջարկն անհրաժեշտ է մինչ 2023թ․-ի մարտի 16-ը՝ ժամը 18:00-ն, ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ հասցեին: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի իրավաբան-փորձագետի հայտ
About the author