ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ։ Հանրային իրազեկման նյութերի դիզայնի և տպագրության

ByAAVR

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ։ Հանրային իրազեկման նյութերի դիզայնի և տպագրության

Ծրագիր` «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
Մրցույթի կազմակերպիչ` «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Հրապարակման ամսաթիվ` 24-ը մայիսի 2023թ.

2021 թվականի հուլիսին մեկնարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի,  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող  «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագիրը, որի թիրախային նպատակներից են հանրային իրազեկման բարձրացումը և զոհերին տրամադրվող աջակցության ժամանակ զոհակենտրոն մոտեցումների խթանումը/զարգացումը։  

Ծառայության նկարագրությունը`

Մրցույթի արդյունքում ընտրված անհատը կամ կազմակերպությունը պատվիրատուի տրամադրած նյութերի հիման վրա պետք է իրականացնի հանրային իրազեկման համար նախատեսված նյութերի դիզայնը և տպագրությունը։ Մասնավորապես՝

  • Պաստառ, A2 ֆորմատի, 4+0, 10 հատ։
  • Թռուցիկ, A5 ֆորմատի, 4+4, 200 հատ։

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ կկնքվի վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Աշխատանքների կատարման ժամկետները`

  • Պաստառ, 2023թ.-ի հունիսի 1-ից մինչև 2023թ.-ի հուլիսի 31-ը։
  • Թռուցիկ, 2023թ.-ի հունիսի 1-ից մինչև 2023թ.-ի հուլիսի 31-ը։

Ներկայացվող պահանջները`

  • Մարդկանց թրաֆիքինգի հետ կապված սիմվոլների և էթիկայի կանոնների իմացություն։
  • Իրեն հասանելի, բայց հրապարակման ոչ ենթակա տեղեկության գաղտնիության ապահովում։
  • Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի խմբագրման փորձառություն։
  • Նշված ժամկետներում տպագրված նյութերի տրամադրում` համապատասխան որակով և քանակով:
  • Տպագրական ֆայլերի տրամադրում pdf/png/jpeg ֆորմատներով։ 

Դիմումը պետք է ներառի`

  • Պորտֆոլիո, նախկինում արված նմանատիպ աշխատանքների՝ համապատասխան ինտերնետային հղումներով։
  • Գնառաջարկ (առանց ԱԱՀ) նշված ծավալով նյութերի պատրաստման համար` ստորագրված:

Մրցույթին դիմելու կարգը`

Առաջարկն անհրաժեշտ է մինչ 2023թ․-ի մայիսի 31-ը ուղարկել audio.visual@yahoo.com էլ․ հասցեին: Subject դաշտում նշել` Հանրային իրազեկման նյութերի դիզայն և տպագրություն

Share

About the author

AAVR administrator