Սեռական թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերը կորոնավիրուսային համաճարակի պատճառով լքել են նիգերիացի կանանց՝ թողնելով առանց սննդի կամ այլ միջոցների: Վերջին տարիներին տասնյակ հազարավոր նիգերիացի կանայք անօրինական ճանապարհով բերվել էին Իտալիա՝ ենթարկվելով սեռական թրաֆինքինգի: Համաճարակի սկզբից, երբ Իտալիայում հայտարարվեց արտակարգ դրություն, հազարավոր նիգերիացի կանայք, ովքեր հարկադրված էին մարմնավաճառության, մնացել էին առանց սննդի և կեցության նվազագույն պայմանների, հայտնում է The Guardian- ը:
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային գրասենյակի (ՄՄԿ) տվյալների համաձայն, վերջին տարիներին Լիբիայից Իտալիա ժամանած տասնյակ հազարավոր նիգերիացի կանանց ավելի քան 80% -ը բարձր կազմակերպված սեռական թրաֆիքինգի խմբավորման զոհեր էին:
About the author