Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի, վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը՝ անչափահասի նկատմամբ:
Գործընկերների հետ քննարկեցին սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին, ինչպես նաև առկա բացերն ու անելիքները։
Միջոցառմանը ներկայացված էին նաև պատումներ, տեսանյութեր սեռական բռնությունը, տրավման հաղթահարած մարդկանց մասին։
Քննարկումն իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1BRnj9jaFo/?mibextid=wwXIfr
About the author