Փորձագիտական գնահատման արդյունքների ներկայացման նպատակով Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպում

ByAAVR

Փորձագիտական գնահատման արդյունքների ներկայացման նպատակով Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպում

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Տվյալներ ազդեցության համար (D4I) ծրագրի՝ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի մշտադիտարկման համակարգերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում մայիսի 12-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպում: Միջոցառումը, որին մասնակցեց պետական, հասարակական և միջազգային կառույցների 33 ներկայացուցիչ, տեղի ունեցավ Անի Գրանդ Հոթել հյուրանոցում:

Հավաքի նպատակն էր ներկայացնել 2020-2022 թվականների թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ ) իրականացման մոնիտորինգի փորձագիտական եզրակացությունները և քննարկել ԳԱԾ-ի իրականացման ներկա կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների նախագիծը: Մասնավորապես, մասնակիցներին տրամադրվեց ինչպես ԳԱԾ-ի իրականացման մոնիտորինգի ինքնագնահատման արդյունքների, այնպես էլ փորձագիտական գնահատման վերլուծություն: Ներկայացված վերլուծությունը կօգնի հաջորդ ԳԱԾ-ի մշակման ընթացքում:

Միջոցառումը նաև հնարավորություն էր, որպեսզի ՀՀ ԱՍՀՆ-ն սկսի 2023-2025 թթ. թրաֆիքինգի դեմ պայքարի ԳԱԾ մշակման պլանավորումը:

ՀՀ ԱՍՀ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը վերահաստատեց ԳԱԾ-ի մշակման կարևորությունը՝ օգտագործելով վերլուծությունից ստացված փաստարկները: Նա նաև նշեց, որ աշխատանքային խմբի միջոցառումը ժամանակին է, և համախմբում է շահագրգիռ կողմերին՝ ջանքերն ուղղորդելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին, որը ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից է:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության սոցիալական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը շեշտեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն առաջնահերթություն է տալիս Հայաստանի ջանքերին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում և աջակցություն կտրամադրի այս հանցավորության կանխարգելմանն ուղղված ազգային արդյունավետ համակարգերի ստեղծմանը:

Մասնակիցների մեծ մասը /ԱԽ անդամները համակարծիք էին, որ ԳԱԾ ցուցիչները պետք է բարելավվեն՝ մոնիտորինգի և գնահատման (ՄԳ) գործող մեխանիզմներ ունենալու համար:

Share

About the author

AAVR administrator