Վորլդ Վիժն Հայաստանն ընդլայնում է գործունեության բնագավառը

ByAAVR

Վորլդ Վիժն Հայաստանն ընդլայնում է գործունեության բնագավառը

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» բազմավեկտոր և բազմաթիրախ ծրագրի շրջանակներում Արդարադատության ակադեմիայի և Վորլդ Վիժն Հայաստանի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր։

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են ծրագրի շրջանակներում նպաստել թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մասնագիտական կարողությունների հզորացմանը: Հիմնական նպատակն է, որ լիազոր մարմինները թրաֆիքինգի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում ցուցաբերեն զոհակենտրոն մոտեցումներ, այն է՝ ուշադրությունը կենտրոնացվի հանցագործությունից տուժած մարդկանց իրավունքների նպատակային պաշտպանության վրա:

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պետքարտուղարությանը ծրագրի ֆինանսավորման համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց. «Հանձինս ակադեմիայի մենք շատ ճիշտ գործընկեր ենք ընտրել, որի միջոցով կկարողանանք գիտելիքների տեսքով երկարաժամկետ ներդրում անել դատաիրավական մարմինների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացում»:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր հերթին նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարը համայն մարդկության առջև ծառացած լուրջ խնդիր է. «Ցավոք, դրանից անմասն չէ նաև Հայաստանը: Այս չափազանց կարևոր նախաձեռնության շրջանակում մշակվելու են դասընթացներ, ուսումնաօժանդակ նյութեր, որոնք էլ ներդրվելու են ուսումնական գործընթացում»,- հավելեց ռեկտորը:

Նյութն ամբողջությամբ՝ https://www.facebook.com/worldvisionarmenia.official/posts/5067195923310781

Share

About the author

AAVR administrator