Վորլդ Վիժն Հայաստանը և ՀՀ փաստաբանների պալատը ստորագրեցին Համագործակցության հուշագիր

ByAAVR

Վորլդ Վիժն Հայաստանը և ՀՀ փաստաբանների պալատը ստորագրեցին Համագործակցության հուշագիր

Վորլդ Վիժն Հայաստանի և ՀՀ փաստաբանների պալատի միջև ստորագրվեց Համագործակցության մասին հուշագիր` ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» բազմավեկտոր և բազմաթիրախ ծրագրի շրջանակներում:

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են ծրագրի շրջանակներում համագործակցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովման ուղղությամբ։ Մասնավորապես՝ իրականացվելու են մասնագիտական վերապատրաստումներ Հանրային պաշտպանի գրասենյակի և քրեական վարույթին մասնակից փաստաբանների համար։

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի նպատակն է թրաֆիքինգի հավանական զոհերի նույնացմանն ուղղված ջանքերի ավելացումը, թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցության ծառայությունների շրջանակի և որակի կատարելագործումը, ինչպես նաև՝ քրեական վարույթի ընթացքում զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության գերակշռումը։

Share

About the author

AAVR administrator