«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրային տեսլականները քննարկվել են Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ

ByAAVR

«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրային տեսլականները քննարկվել են Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ

ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմը հանդիպել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում կառույցի հետ հնարավոր փոխգործակցության ուղիներն ու հեռանկարները։ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ներկայացնում է գործատուների համաընդհանուր շահերը՝ լինելով ՀՀ կառավարության ու Հայաստանի արհմիությունների (ՀԱՄԿ) միակ պաշտոնական սոցիալական գործընկերը, բացի այդ՝ ունի համագործակցության հարուստ փորձ կրթական հաստատությունների հետ՝ ներկայացնելով գործատուների պահանջները մասնագիտական և աշխատանքային հմտությունների վերաբերյալ։

Համագործակցության դեպքում վերոնշյալը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում առավել արդյունավետ իրազեկել և վերապատրաստել գործատուներին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների վերաբերյալ, ինչպես նաև՝ ներկայացնել մարդկանց՝ հատկապես կանանց և երեխաների, թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված մեխանիզմները։

Share

About the author

AAVR administrator