ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում, ծրագրի համակատարող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության և ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի (D4I) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ հանդիպում-քննարկում։
Հանդիպման նպատակն էր Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի գործառույթների իրականացմամբ պայմանավորված հավաքված տվյալների թվայնացման աշխատանքների կազմակերպմանը, Հայաստանի Հանրապետությունում 2023-2026 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի մոնիթորինգի և գնահատման պլանների մշակման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև սոցիալական աշխատողների համար թրաֆինքինգի գնահատման ցուցիչների մշակմանն առնչվող գործողությունների համատեղ ճանապարհային քարտեզի ձևավորումը և հետագա փոխգործակցության շրջանակների և ժամկետների հստակեցումը։
«Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիգիքնի» ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, ներկայացված դիտարկումներն ու եզրակացությունները, արձանագրել և հատուկ ընդգծել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում նույն ձևաչափով հանդիպում-քննարկումների իրականացման անհրաժեշտությունն ու արդիականությունը, ինչպես նաև «Տվյալաներ ազդեցության համար» ծրագրային թիմի հետագա ներգրավվածության կարևորությունը՝ քննարկված հարցերի արդյունավետ և սահուն իրականացման ապահովման կապակցությամբ, ինչը թույլ կտա էլ ավելի արդյունավետ դարձնել թրաֆիքինգի դեմ պայքարը մեր երկրում։
About the author